#18 (1289) 15.05.2019 – 21.05.2019
…Բարձրանում էինք դիրքեր: Գարնանային անձրևներն ամբողջ ճանապարհը դարձրել էին դժվարանցանելի: Զինվորական ամենագնացը հաղթահարում էր բոլոր դժվարությունները: Մառախուղն աստիճանաբար թանձրանում էր: Մենք բարձրանում էինք լեռան լանջն ի վեր, իսկ ամպերը կարծես մեզ ընդառաջ էին գալիս: Հերթական ոլորանից հետո քարքարոտ ճանապարհին մեքենան հանկարծ կտրուկ արգելակեց:
Պատերազմն ավարտվեց։ Գիտեի, որ կհաղթենք։ Պատերազմից հետո չէի կարող Հայաստանում չշրջագայել։ Բայց՝ պարզվեց, որ դա թեթեւ զբոսանք չէ, ոչ էլ հաղթական։ Դա հանդիպում էր պատերազմի հետ, պատերազմից հետո՝ մարդկանց հարկի տակ։
Թալեաթն ընկերների մոտ պարծանքով ասում էր. «Ես հայերի հարցը երեք ամսվա ընթացքում ավելի հմտությամբ կարողացա լուծել, քան Աբդուլ Համիդը` երեք տարում»: Եվ այդ մտքով էլ «Բեռլիներ-Թագեբլաթ»-ի լրագրողի ուշադրությանն էր «հանձնել» իր անհավատալի փիլիսոփայությունը. «Մեզ քննադատում են, որ մենք ոչ մի տարբերություն չենք դնում անմեղ հայերի եւ մեղավորների միջեւ:
Վաղը չէ մյուս օրը: Հենց այդպես էլ ասաց: Վաղը չէ մյուս օրը, երբ արևը թեքվի դեպի արևմուտք ու գլորվի երկնակամարի ուղեծիրն ի վար, կսկսվի խաչակրաց արշավանքը: Ասաց, որ մեզ ևս մեկ արթնացում է պետք, որ թշնամին նույն թշնամին է, որ փախչում էր մեր առաջ, մենք էլ նույն մենքը: Ասաց, որ մեռնելու ու ապրելու հավանականությունը հիսուն-հիսուն է: