#28 (1299) 24.07.2019 – 30.07.2019
Բարի մաղթանքով է սկսվում ու ավարտվում զորակոչային յուրաքանչյուր օր: Եվս տասը օր եւ զինուժի համալրման համապետական գործընթացը կավարտվի:
Հովհաննես Դավթյանը դեռ զինկոմիսարիատում անմիջապես աչքի ընկավ, զարմացրեց իր մասնագիտական իմացությամբ. ավիաէլեկտրիկ է: Գերմանիայի Դաշնությունից է վերադարձել Հայաստան՝ թողնելով ավիացիոն ընկերությունում աշխատանքը, բարեկեցիկ կյանքն ու սիրելի մարդկանց, որ ծառայի հայրենիքին:
Ես շատ եմ ուզում, որ դուք իմանաք, թե ինչպիսին է Հասմիկ տատիկը, ու կջանամ պատմել ամենայն մանրամասնությամբ, պարզ ու պատկերավոր, բաց չթողնելով ոչ մի գույն: Այն պարզ պատճառով, որ այդ գույները շատ առինքնող են ու գեղեցիկ: Հասմիկ տատիկի աչքերը կապտականաչ են, ու երբ ժպտում է արցունքների միջից, թվում է՝ արեւի շողք կաթեց լճակի վրա:
«Պատիվ ունեմ» ծրագրի երիտասարդներին խրախուսելու դրույթները անշուշտ ոգևորիչ են: Ես էլ զինվորական կյանքին, բանակային անցուդարձին բավականաչափ ծանոթ եմ, ուստի որոշեցի ծառայել ըստ «Պատիվ ունեմ» ծրագրի:
Մարտական դիրքերը բնակավայրերից հեռու չեն, բայց անտեսանելի են՝ երկնամերձ բարձունքներում: Գյուղից զորամաս ու մարտական դիրքեր հեռավորությունը մեծ չէ, տղաները մի քանի կիլոմետր են հաղթահարում և հայտնվում իրենց երկրորդ տանը՝ հենակետում։
Սիրելի՛ զինվոր, դու գիտես, որ ամեն տարի հունիս ամսից մինչեւ օգոստոսն ընկած ժամանակահատվածում հայ ժողովուրդը տոնում է սիրելի տոներից մեկը` Վարդավառը, որը հայոց եկեղեցին անվանում է Քրիստոսի Պայծառակերպության տոն, եւ այն Հայոց եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:
Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Հնդկաստանի, Իրանի Իսլամական, Չինաստանի Ժողովրդական հանրապետություններում առաջիկայում անցկացվելու է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարը, որի մի քանի մրցաձևերին մասնակցելու են նաև ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ: