Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#3 (1274) 30.01.2019 – 5.02.2019

ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ԲԱՆԱԿԸ

Մեր բանակը կայացավ առաջին հերթին շնորհիվ հայ ժողովրդի մեծագույն զոհողությունների, մեր մայրերի անափ համբերության, նրանց զավակների՝ մեր ընկերների, եղբայրների կյանքի, արյան, քաջությունների գնով։

«ՀԱՂԹԵՑԻՆՔ, ՏՂԵ՛ՐՔ...»

Քառօրյա պատերազմից գրեթե երեք տարի է անցել: Օրերը գումարվում են օրերին, դառնում ամիսներ, տարիներ ու ավելի հեռացնում այդ ժամանակը, բայց մարտական գործողությունների մասնակիցների համար ժամանակի մեջ մոռացում չկա, մանրամասնորեն հիշում են ամեն դեպք ու դրվագ: Ավելին՝ նրանց համար ժամանակը նոր ձեւաչափ ունի՝ ապրիլյանից առաջ եւ ապրիլյանից հետո…

«ԵՍ ԵՄ», ԴՈՒ ԵՍ՝ ՄԵՆՔ ԵՆՔ

«Ես եմ» ծրագրի երրորդ զորակոչն է: Ու թեև ծրագրի հաջողությունների մասին ըստ ամենայնի կլինի խոսել միայն, երբ առաջին զորակոչի տղաներն ավարտեն ծառայությունն ու վերադառնան, բայց այժմ արդեն կարելի է մի քանի կարևոր փաստ արձանագրել:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Սիրելի՛ իմ քաջ զինվորներ
Ես՝ Եղեգնաձոր քաղաքի 4-րդ դասարանի աշակերտ Հայկս, շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ, ես սա համարում եմ բոլորիս տոնը:

ՀՊԱՐՏ ՈՒ ԱՆՆԿՈՒՆ. ԶԻՆՎՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ

Նոր Նորքի զինկոմիսարիատում զորակոչի հերթական օրն է: Շենքի բակը մարդաշատ է: Զինկոմիսարիատի աստիճանների վրա տեսնում եմ հարազատ մի դեմք. տիկին Համեստն է` ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը:

ՀԵՆԱԿԵՏՈՒՄ

Մարտական հենակետ տանող ճանապարհը գրեթե ուղղահայաց է, դժվարանցանելի, սակայն հաղթահարելի։ Զինվորական ամենագնացի ամենօրյա երթուղին է՝ զորամասից մինչև լեռներ, մերկացած անտառի խորքում նեղ արահետ կա, ոլորանները տանում են ուղիղ մարտական հենակետ, դեպի հայրենիքի պաշտպանների դիրքը։

«ԵՍ ՉԵՄ, ԻՄ ՈԳԻՆ Է ԵՐԳՈՒՄ»

Ժողովրդական արտիստ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ դարձավ 80 տարեկան