Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#36 (1307) 18.09.2019 – 24.09.2019

ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐ

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան ոտք դնելու առաջին պահից փոխվում են յուրաքանչյուրի պատկերացումները ժամանակակից կրթության, ուսումնական գործընթացի ու կեցության պայմանների մասին:

ՍԱՐԵՐՈՒՄ` ՍԱՐԵՐԻ ՊԵՍ...

Սահմանի այս հատվածում ձմեռները խիստ են, դիրքերն` անսովոր բարձր: Ծառայությունն այստեղ հեշտ չէ, իսկ դիրքապահներն իսկական նվիրյալներ են, իրենց գործի հմուտ գիտակներ, զօր ու գիշեր մշտարթուն` սահմանի կարևոր ռազմավարական նշանակության հատվածն են պահում-պահպանում…

«ԿԱՊԸ ԲԱՆԱԿԻ ՆՅԱՐԴՆ Է»

Սեպտեմբերի 14-ին կապավորները նշեցին իրենց մասնագիտական տոնը: ՀՀ ԶՈւ կապի զորքերը ձեւավորվել են Արցախյան ազատամարտի տարիներին եւ բավականին բարդ ու դժվարին ճանապարհ անցել՝ ապահովելով զինված ուժերի անընդհատ եւ հուսալի ղեկավարումը:

ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐ ԵՎ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐ

Գենետիկորեն ձևափոխված կամ տրանսգեն օրգանիզմների, ինչպես նաև դրանց վերամշակումից ստացվող մթերքի կիրառման հիմնախնդիրը շարունակում է մնալ հրատապ՝ առաջացնելով մեծ հետաքրքրություն հասարակության շրջանում:

ԿՈՄԻՏԱՍ - 150

Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը:

Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատականին: Նա ո՛չ օպերա է գրել, ո՛չ օրատորիա և համարյա թե ո՛չ արիաներ կամ ռոմանսներ:

ԱՄՐԱՊՆԴԵԼՈՎ ԵՐԿՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Օրերս Հայաստանում էին ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում մագիստրոսական պատրաստության երկամյա ծրագրով ուսանող ԶՈՒ ավագ սպաներից երկուսը` գնդապետ Վահրամ Գրիգորյանն ու գնդապետ Ալեքսանդր Ցականյանը: Իրենց երկարատև` ավելի քան քսանամյա զինծառայության ընթացքում հրամանատարական տարբեր կարևոր պաշտոններ զբաղեցրած սպաները, ավարտելով ակադեմիական ուսումնառության առաջին տարին, ՀՀ զինված ուժերում երկշաբաթյա զորային ստաժավորում էին անցնում. սկզբում` զորամիավորումներից մեկի շտաբում, այնուհետև` ԳՇ օպերատիվ և ռազմավարական պլանավորման վարչություններում:

ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐԸ

Ես՝ շարքային Մանուկյանս, ծառայել եմ խորհրդային բանակում, Մոսկվայի մարզում։ Սկզբնական շրջանում ապրանքագետ էի ինժեներաշինարարական զորքերում, հետո սպաների համար նախատեսված շենքի հսկիչն էի, և այդ շրջանում գրքեր կարդալու լավ հնարավորություն տրվեց ինձ։ Կարդում էի՝ ինչ պատահեր՝ հայերեն, ռուսերեն։