#37 (1308) 25.09.2019 – 1.10.2019
Արենիից Խաչիկ տանող ճանապարհի սկզբին՝ տներից մեկի առջև, երեխաներն արդեն մեծ ոգևորությամբ ողջունում են գյուղ բարձրացող մեքենաներին: Թշիկներին եռագույն դրոշ նկարած երեխաները հպարտության ու կենսուրախության մարմնացում են:
Ավագ լեյտենանտ Հայկ Հակոբյանը մեր բանակի լավագույն սպաներից է: Պարտաճանաչ, բարեխիղճ, ենթակաների նկատմամբ պահանջկոտ, բայցեւ սիրալիր ու հոգատար. այսպես են նրան բնութագրում զորամասում:
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե։ Քվեաթերթիկում մեկ հարց կար. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»: Իսկ պատասխանը մեկն էր. այո՛: Հայերը մի մարդու պես «այո» ասացին անկախությանը:
Երկար ու ձիգ տարիներ են անցել, բայց այսօրվա պես պարզ հիշում եմ, թե ինչ ցնծությամբ, ինչ ոգեւորությամբ Հանրապետության հրապարակում նշեցինք առաջին Անկախության տոնը: Ինչ երանելի օր էր՝ ընկերներիցս շատերը դեռ ողջ էին, ու միասին պարում էինք, ուրախությունից, հուզմունքից գրկախառնվում ծանոթ-անծանոթի հետ:
Լեյտենանտ Արմինե Գրիգորյանը ծնվել է 1996թ., ավարտել է Տավուշի Արծվաբերդ գյուղի հանրակրթական դպրոցը գերազանցությամբ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը՝ ոսկե մեդալով:
«Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի մարտիկ, վաշտի հրամանատար, Աֆղանական պատերազմի մասնակից, ՀՀ «Արիության» մեդալակիր, լեգենդար Գուսանի՝ Արտակ Օհանյանի մահվան տարելիցն է: Գուսանի կյանքի հերոսական ուղին ընդհատվել է 1993թ. սեպտեմբերի 9-ին:
Թագավորական իշխանության ամրապնդումը անգնահատելի կարեւորություն ուներ Հայկական հարցի այդ փուլի համար, եւ եթե չլիներ Պապի դավադիր սպանությունը, ամենայն հավանականությամբ, Արշակունիների պայքարը կպսակվեր հաղթանակով, ասել է՝ Հայաստանն իր պատվավոր տեղը կունենար տարածաշրջանում, չէր արժանանա 387թ. ճակատագրին։