#39 (1310) 9.10.2019 – 15.10.2019

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հոկտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Հայոց բանակի կազմավորմանը զուգընթաց, ստեղծվեցին նաև տանկային ստորաբաժանումները, և 1996թ.-ից հոկտեմբերի 8-ը նշվում է որպես Տանկիստի օր:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Akian Art Gallery ցուցասրահում օրերս երիտասարդ նկարիչ Հայկ Գալոյանի «Նոր կյանքի սկիզբը» խորագրով ստեղծագործությունների անդրանիկ ցուցահանդեսն էր:

Հոկտեմբերի 10-ը հայկական բանակում նշվում է որպես ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի օր:

Արցախյան հերոսամարտի լեգենդար կապավոր Սերգեյ Աթարբեկյանը (գաղտնանունը՝ Էռկա) պատերազմի «չբացահայտված» մարդկանցից է, մեկը մեր խոնարհ հերոսներից:

Ազատամարտի տարիներին, երբ Արցախի ու արցախահայության լինել-չլինելու հարցն էր դրված, ամենազոր ժամանակը պահի հրամայականով ծնեց բնատուր շնորհքով, տաղանդով օժտված հրամանատարների ու ազատամարտի նվիրյալների մի փաղանգ, որոնց համար գերնպատակ դարձավ ապուպապերի երկրի հայեցի դիմագծի վերաապահովումը: