#4 (1275) 6.02.2019 – 12.02.2019
Մռավի լեռնաշղթան գերում է իր վեհությամբ և գեղեցկությամբ: Այստեղ եկողը հզորության, անառիկության ու պաշտպանվածության մի անասելի զգացում է ունենում:
Նարեկը երեք տարեկան էր, երբ Ռուշանյանները թողեցին հայրենի Էջմիածինն ու բնակություն հաստատեցին հեռավոր Մեքսիկայի Էնսենադա քաղաքում: Նարեկի մոր՝ տիկին Սիրանուշի համար ամենակարևորը Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու իր ընտանիքը հայ պահելն էր:
ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովը 2018թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած նիստում որոշում կայացրեց ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններին շնորհել ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով:
Նրանցից երկուսին այսօր կներկայացնեմ` երկու հայրենադարձի, Շանթին` ԱՄՆ-ից և Զորիկին` Ռուսաստանի Դաշնությունից, որոնք կամավոր եկել, ներկայացել են իրենց զինկոմիսարիատներ: Նրանք հաստատապես վճռել են` ծառայությունից հետո կմնան Հայաստանում, սեփական երկրին օգտակար կլինեն, իրենց արմատները հայրենի հողում կձգեն:
Զորակոչիկները մեկնում են ծառայության՝ իրենց հետ տանելով հարազատների խորհուրդները՝ զգոն լինել, լսել հրամանատարներին և չհուսահատվել դժվարություններից:
Զորակոչ-զորացրում… Հպարտություն, հուզմունք, հազար ու մի զգացողություն… Այս օրերին մի օջախում բանակ են ճանապարհում, մյուսում էլ՝ դիմավորում: Զորացրվածների համար զինվորական կյանքն արդեն զորամասի դարպասների այն կողմում է մնացել, բայց բանակային հիշողություններն իրենց հետ կմնան ընդմիշտ: