#44 (1315) 13.11.2019 – 19.11.2019
Բարեւ ձեզ, մեր սահմաններին հզոր լեռների նման կանգնած զինվորներ:
Մենք չորս եղբայր ենք՝ ես, Վալերին, Գենադին ու Արտաշեսը, ու չորսս էլ որոշել ենք զինվորական դառնալ, մեր հայրենիքը պաշտպանել:
Զինծառայողների տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, հրամանատարական ունակությունների կատարելագործման և մարտի տարբեր ձևերում ստորաբաժանումների գործողությունները ներդաշնակելու նպատակով պաշտպանության բանակում պարբերաբար անցկացվում են տարբեր ծավալի ու բնույթի զորավարժություններ:
Ավելի քան երկու դար առաջ շոգեքարշի ստեղծմանը զուգահեռ մարդկությունն սկսեց շահագործել թերևս ամենախնայողն ու հուսալին համարվող երկաթուղային տրանսպորտը: Ջերմաքարշերը, հետագայում նաև էլեկտրաքարշերը, առավել արդյունավետ դարձրին երկաթուղով բեռների տեղափոխումը:
Արցախ աշխարհի պաշտպանական շրջաններից մեկում ենք՝ «Եղնիկներում»: Զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, փոխգնդապետ Արմեն Մարկոսյանի ուղեկցությամբ գնում ենք մարտական հենակետ:
ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի կանանց խաղաղապահ դասակը ստեղծվել է 2017թ. պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության ծրագրի շրջանակներում:
Հայոց եկեղեցին ու բանակը բոլոր ժամանակներում մեկ միասնականություն են եղել, կան ու կլինեն: Անխախտ հավատքով, մարտական ոգով՝ զենքով ու խաչով, հայ հոգևորականը միշտ եղել է մարտադաշտում, կանգնել զինվորի կողքին ու պաշտպանել մեր խաղաղ արարման իրավունքը, մեր ինքնությունն ու հայրենի եզերքը: