Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#46 (1317) 27.11.2019 – 3.12.2019

ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՄԲ

Պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող հրետանային ստորաբաժանումները մարտական բարձր պատրաստվածությամբ ու նվիրվածությամբ են կատարում հայրենիքի պաշտպանության առաքելությունը:

ՄՈՆԹԵՆ

Քիչ չեն նրանք, այն հերոսները, որոնք կերտեցին մեր նորագույն պատմության հիրավի պայծառ ու ոսկե էջերը։ Նրանց տեղը իրենց ծնած ժողովրդի սրտի ու հոգու մեջ է։ Սակայն քչերը կարողացան արժանանալ համաժողովրդական այն անկեղծ ու մաքուր սիրուն, ինչին արժանացավ Մոնթե Մելքոնյանը…

...ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

Մոնթեն հայրենիք եկավ երկրի համար ամենաճակատագրական պահին, և նրան վստահվեց արցախյան ճակատի ռազմավարական նշանակության ուղղություններից մեկը: Ութ լեզվի տիրապետող հնագիտության պրոֆեսորը սկսեց սովորել իններորդ «լեզուն»՝ իր հրամանատարությանը հանձնված Մարտունու շրջանի բնակիչներին հասկանալու և նրանց համար հասկանալի դառնալու համար:

ԵՐԿԻՐԸ ՀԶՈՐ Է ՆԱԵՎ ԻՐ ՄԵԾ ՈՒ ԱՄՈՒՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՎ

…15 զավակ՝ 10 դուստր և 5 որդի ունեն մեր հանրապետության ամենաերիտասարդ բազմազավակ ծնողները՝ Մարտիկն ու Անժելան: Մեր այցելության օրը տասնհինգ զավակներից միայն մեկը տանը չէր՝ շատ հարգելի պատճառով. Դանիելը զինվոր է. այս պահին ծառայում է առաջնագծում:

ԲԵՄԻՑ՝ ԲԱՆԱԿ

– Աշխարհում հազարավոր գեղեցիկ քաղաքներ ու գյուղեր կան, բայց ինձ համար ամենահարազատը, ամենասրտամոտը իմ գյուղն է՝ Օշականը:

ԱՅՍՏԵՂ ԶԻՆՎՈՐՆ ԱՍՏՎԱԾ Է

«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպությունում հերթական բուժումներս ընդունելիս ուշադրությունս սևեռվեց թեստավորում անցնող տարեց այցելուի վրա, որի բառուբանից զգացվում էր ոչ հայաստանցի լինելը:

ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆ 77

Նոյեմբերի 22-ին Արցախյան պատերազմի մասնակից, «Ազատագրական բանակ» և «Անկախության» բանակների լեգենդար հրամանատար, Արցախի և Հայաստանի հանրապետությունների «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի ասպետ, Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանը դարձավ 77 տարեկան: Մի առիթով «Կարին» ազգագրական երգ ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար, Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկեր Գագիկ Գինոսյանը շատ դիպուկ ու պատկերավոր ասել է. «Այդ ազնիվ ու վեհ, ազատագրող […]