#48 (1319) 18.12.2019 – 22.12.2019
Եվ, այնուամենայնիվ, 1894-1896 թթ. թուրքական ջարդերին զոհ գնացին 300000 հայեր՝ 10000 մարդ զոհվեց Կ. Պոլսում, 7000՝ Ուրֆայում, 5000՝ Կարինում, 5000՝ Շաբին-Գարահիսարում, 4000՝ Ակնում, 3000՝ Մալաթիայում. 2800՝ Արաբկիրում, 1500՝ Սեբաստիայում, 1400՝ Մարաշում, 1200՝ Տիգրանակերտում, 1000՝ Հալեպում, 1000՝ Կեսարիայում, 1000՝ Այնթապում, 1000՝ Վանում եւ այլն։
«Փողերը վերջանում են, փառքը՝ նույնպես: Սակայն Հայաստանը մեր միակն է: Մի՛ մոռացեք այդ: Արարե՛ք հանուն ձեր երկրի ու նրա ժողովրդի երջանկության»:
Օլիմպիական առաջին խաղերը` օլիմպիական աստվածների առաջին հաղթանակի պատվին… Ապա ավանդույթ կդառնա, եւ 1417 օրը մեկ անմահ աստվածների հովանավորող հայացքի ներքո կտրվի մինչ այդ նմանը չունեցող մրցության մեկնարկը։
Տաթևի վանքը կառուցող ճարտարապետի մասին պատմում են, որ երբ նա ավարտելով իր գործը, հասնում է վանքի գմբեթին, վերևից ցած է նայում և տեսնելով ձորի ահավոր խորությունը, սարսափահար սկսում է մտածել, թե ինչպես է ինքը ներքև իջնելու: