#6 (1277) 20.02.2019 – 26.02.2019
Նորակոչիկների զինվորական երդումը խորհրդանշական վայրում է`ուխտատեղի և նվիրական սրբավայր Խոր Վիրապ վանական համալիրում:
Ո՞վ իմանա՝ ինչպե՞ս կընթանար, ինչպե՞ս կդասավորվեր գնդապետ Վահե Ավագյանի կյանքը, եթե Արցախյան շարժումը չվերածվեր համազգային պայքարի: Պատերազմը շատերի երազանքի ճանապարհը փոխեց:
Հայոց բանակի շարքերը համալրող զինվորն ու սպան, ինչպես նաև բանակի թիկունքն ապահովող քաղաքացին իրենց հիմնական գիտելիքներն ստանում են դպրոցում։ Այնտեղ է նաև ձևավորվում ապագա քաղաքացու աշխարհայացքը, նախասիրությունները, բնավորությունը։
Կեսգիշերն անց էր: Մոտակա շենքի հատուկենտ տներում էր լույս վառվում: Վահրամի քունը չէր տանում. առավոտյան պետք է ներկայանար զորահավաքակայան. առջեւում զինվորական երկու տարվա կյանքն էր:
Ստեղծված իրավիճակում, նաև Վահանի զորավաշտերի նահանջելուց հետո, Պետոյի գումարտակը հարկադրված արդեն պիտի զբաղեցներ քառապատիկ ավելի երկարություն ունեցող տարածք, որի հուսալի պաշտպանության համար գումարտակի ունեցած սահմանափակ ուժերն ու միջոցները բացարձակ անբավարար էին: