2019
Նոյեմբերի 5-ը նրանց մասնագիտական տոնն է, զորատեսակի կազմավորման օրը։ Միմյանց շնորհավորում են, անվտանգ ծառայություն մաղթում, և գլխավորը՝ ստորաբաժանումն այդ օրն է իր դռները բացում, հյուրեր ընդունում, իր հնարավորությունները ցուցադրում։
-Երեք կին զինծառայողներ այսօր հրաշալի են խոցել թիրախները, նրանց մասին գրեք,- ոգեւորված ասում է զորամասի հրամանատար, գնդապետ Արմեն Գրիգորյանը,- հա՛մ օրինակելի զինծառայող են, հա՛մ էլ գեղեցիկ են:
Սահմանագծի այս հատվածի որոշ տեղամասերում մեր դիրքերը հակառակորդի դիրքերից նվազագույն հեռավորության վրա են: Շուրջբոլորը շիկավուն լերկ լեռներ ու բլուրներ են:
«Մկրտվել» գրաբարում նշանակում է «լվացվել, մաքրվել»: Մկրտության խորհրդի ժամանակ ջրի մեջ ընկղմումը կամ նրանով լվացումը խորհրդանշում է մկրտվողի մաքրվելն իր մեղքերից:
Նոյեմբերի 20-ին ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի նախկին պետ Անատոլի Զինեւիչը կդառնար 80 տարեկան։ Զինեւիչը մահացել է 12 տարի առաջ:
1716թ. Արեւելյան Հայաստան վերադարձավ Իսրայել Օրու գործի շարունակող Մինաս վարդապետ Տիգրանյանը։ Նա հանդիպեց Էջմիածնի կաթողիկոս Աստվածատուր Համադանցու եւ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի հետ, նրանց տեղեկացրեց ռուսական ապագա արշավանքի մասին եւ առաջարկեց նախապատրաստվել համատեղ գործողությունների։