Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2019

ՎՍՏԱՀԻ՛Ր ՈՒԺԵՐԻԴ

Ռեակտիվ հրետանային դիվիզիոնի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, մայոր Էդգար Ավետիսյանը արդեն 20 տարի է, ինչ զինված ուժերում է: Ծառայել է տարբեր զորամասերում: Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում մարտական հերթապահություն է իրականացրել Արցախի Հանրապետության սահմանամերձ զորամասերից մեկում: Էդգարը վստահ է` կամքի ուժով և ոգին միշտ բարձր պահելով` ցանկացած դժվար գործ կարելի է հեշտությամբ հաղթահարել:

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԶԱՏԻԿ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որ նշանակում է զատում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով:

ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐ

Մեծ ցանկություն ունեի զրուցելու ապրիլյան պատերազմի  մասնակից  տղաների հետ: Ուրախ էի, որ  առիթ ստեղծվեց, և ես հանդիպեցի  նրանցից երկուսին՝  Արմենին և Դավիթին:   ՍՊԱ ԴԱՎԻԹ ԽԱՏԱՅԱՆԸ «Պատիվ ունեմ զրուցելու սպայի հետ»,- ասում եմ, բայց Դավիթը հպարտ կեցվածքով ուղղում է ինձ.  «Առաջին հերթին՝ զինվոր, հետո՝ սպա: Մենք բոլորս հայրենիքի զինվոր ենք… Մենք էնքան բան տեսանք, որ […]

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում տեղի է ունեցել հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ստորաբաժանումների ներգրավմամբ ապրիլի 1-ին մեկնարկած գումարտակային մարտավարական զորավարժության եզրափակիչ` մարտական հրաձգության փուլը:

«ՈՍԿԵՂՋՅՈՒՐԻ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ»

Անգլիացի հանրաճանաչ գրող Նոել Բարբըրը սերում է նշանավոր ընտանիքից: Գրել է 22 գիրք, որոնցից շատերի առանցքում պատմության խնդիրներն են: Նրա գրքերը բազմիցս վերահրատարակվել են: Վերջին` «Վազող շների պատերազմը» գիրքը Անգլիայում ամենից շատ վաճառված գրքերի շարքում է: Իսկ «Չարագույժ վերջալույսը» ստեղծագործությունը թարգմանվել է ութ լեզուներով:

ԹՈՒՐՔ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐՆԵՐԸ ՓՆՏՐՈՒՄ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՆՁԵՐԸ

Վերջերս «Հաբեր թուրք» (Haber Turk) հեռուստաընկերությունը հարցազրույց էր վերցրել այն հազարավոր թուրք գերեզմանափորներից մեկից, որոնք փորձում են գտնել մեկ դար առաջ ցեղասպանության ժամանակաշրջանից մնացած հայկական գանձերը:

ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում անուրանալի է հայ ժողովրդի մեծ ավանդը… Հայրենապաշտպանության սուրբ գործում իր լուման է ներդրել նաև մեր գերդաստանը: