Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#18 (1338) 6.05.2020 – 12.05.2020

ՇՈՒՇԻՆ՝ ՀՐԱՇԱԶՈՐ ԿԱՄՔ

Թվում է, թե Շուշիի ազատագրման մասին ամեն ինչ ասված է՝ հաղթեցինք, որովհետև հավատում էինք, հաղթեցինք, որովհետև միասնական էինք, հաղթեցինք, որովհետև չէինք կարող պարտվել:

ՄԻՇՏ ԱՌԱՋ

Ուսումնական վարժանքի ղեկավարի հրամանով տանկը պոկվեց տեղից և առաջ ընթացավ վարժադաշտով՝ դյուրությամբ հաղթահարելով արգելագոտին: Անձնակազմը՝ հրամանատար Լեոնարդ Պողոսյանի ղեկավարությամբ, հմտորեն կատարում է ուսումնական խնդիրը, լավ արդյունքներ է ցույց տալիս մեքենավարման և կրակային պատրաստության վարժություններից:

ԱՐՅԱՆ ՊԱՐՏՔԸ, ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԸ

Ֆրանսիական «Հարմատան» հեղինակավոր հրատարակչությունը Մեծ եղեռնի 80-ամյակի նախօրեին գեղարվեստական պատշաճ մակարդակով լույս է ընծայել «Ցեղասպանություն եւ փոխանցություն» գիտական ուսումնասիրությունը:

ԱՍԱ՝ ԿԱՐՈ՛Ղ ԵՄ, ՈՒ ԱՌԱՋ ԳՆԱ

Պատերազմի սերունդ ասելով՝ մենք անմիջապես պատկերացնում ենք Արցախյան ազատամարտի բովով անցած այն երեխաներին, որոնք պատսպարվեցին ապաստարաններում, որոնց ականջները սովորեցին ռումբերի ոռնոցին, որոնց հայրերը դարձան քարե հուշարձան կամ մնացին անհայտության ճամփաներին:

105 ՏԱՐԻ ԱՆՑ

Զրույց բանահավաք-բանագետ, ցեղասպանագետ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, դոկտոր, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանի հետ

ԱՄԵՆԱԼԱՎ ԵՐԿԻՐՆ Ի՛Մ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է

Նոր Հայաստան՝ նոր հնարավորություններով, նոր ավյունով ու նոր շնչառությամբ: Երիտասարդ ու դեպի ապագան նայող Հայաստան. մի քանի տարի առաջ սա շատ-շատերի համար երազանքի պես մի բան կարող էր թվալ, սակայն այժմ արդեն հնարավոր է դառնում բազում նվիրյալ անհատների ջանքերով, ովքեր հավատում են իրենց ուժերին, վստահ են, որ իրենց փոքրիկ ներդրումով շատ բան կարող են անել իրենց երկրի համար:

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆԳԻՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԸ

Հնաբույր գրքերն ու լուսանկարները, բացիկներն ու վկայականներն, ինչ խոսք, մի ինչ-որ այլ աշխարհի մասին պատմող անգին պատառիկներ են, որ հեռու-հեռավոր անցյալից իրենց հետ բերել են անցած դարի բույրն ու շունչը: