Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#18 (1338) 6.05.2020 – 12.05.2020

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀՐԱԶԴԱՆՑԻ ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆԸ

Արդեն 75 տարի է, ինչ դադարել է ֆաշիստական արկերի պայթյունը, և խաղաղվել է երկինքը։ Այսօր Կուբանի, Թերեքի ափերին, Վոլգոգրադում և Սևաստոպոլում լքված, ժանգոտված զենքերը դարձել են թանգարանային ցուցանմուշներ։

ԱՐՋԸ

Շուտով լրանալու էր մեկ ամիսը, ինչ տղաներից լուր չկար։ Ջոկատայիններն սկսել էին նախ փնթփնթալ, հետո բացահայտ դժգոհել։ Եթե երկու-երեք օր առաջ այդ դժգոհությունները փսփսոցով ու հականե-հանվանե էին՝ ուղղված հրամանատարությանը, թե՝ բերել սոված-ծարավ գցել են անտառներում, թուրքի բերանը, ապա այժմ ամեն ինչ խիստ որոշակի էր։

ՎՐԵԺԸ

Խոստացել էի, որ չպատմեմ, բայց պատմում եմ:
Դարավերջի մեր ազատամարտին Ֆրանսիայից մի երիտասարդ էր եկել մասնակցելու, որ Արցախի տեղը վատ գիտեր, հայերեն ընդհանրապես չգիտեր:

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ

Միհրան Միհրանի Բոստանջյանը ծնվել է 1913թ. օգոստոսի 22-ին Վերին էշերա գյուղում (Սուխումի շրջան, Աբխազիա), գյուղացու ընտանիքում:

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ

Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը ծնվել է 1897թ. դեկտեմբերի 2-ին Ելիզավետպոլում (Գանձակ, այժմ Գյանջա, Ադրբեջան), Չարդախլուից (Հյուսիսային Ղարաբաղ, Շամխորի շրջան, Ադրբեջան) վերաբնակված երկաթուղային բանվոր Խաչատուր Կարապետի Բաղրամյանի ընտանիքում:

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ

2015 թվականի մայիսի 16-ն էր: Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը` դարչնագույն սպայական պայուսակի կոթն ափի մեջ ամուր սեղմած, բարձրանում էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի աստիճաններով:

ԿՅԱՆՔԸ՝ ՓՇԱԼԱՐԵՐԻՑ ՆԵՐՍ ՈՒ ԴՈՒՐՍ...

Պատերազմը միայն հակամարտող կողմերի զինվորների կռիվ չէ, հազար դեմք ունի պատերազմը՝ զոհված, վիրավոր զինվորներ, որդեկորույս ծնողներ, անհայր մեծացած երեխաներ, երեխաներ, որոնց կյանքն անցել է ռումբերի տարափի տակ…