#37 (1357) 16.09.2020 – 22.09.2020
Մեկնարկել է նոր ուսումնական տարին: Ռազմական կրթօջախներում եւս սկսվել է ուսումնական գործընթացը: ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետ, փոխգնդապետ Արծրուն Հովհաննիսյանի հետ մեր զրույցի թեման ռազմակրթական ոլորտի ձեռքբերումներն են, առանցքային խնդիրներն ու նպատակները:
Զորամասում ուսումնական եռուզեռ է: Հրետանային ստորաբաժանումները կրակային պատրաստություն են անցնում: Լեյտենանտ Վարդանյանի հրամանով ժամկետային զինծառայողները բացազատում են հրետանային միջոցն ու զեկուցում հաջորդ քայլերին պատրաստ լինելու մասին:
«Փոխգնդապետ Արա Աթարբեկյանը կապի համակարգի այն խոստումնալից սպաներից է, որի հետ ի սկզբանե եմ մեծ հույսեր կապել: Նրա եռանդը, աշխատասիրությունն անսպառ են, հաճախ է հանդես գալիս նորարարական առաջարկներով:Նա ոչ միայն կապի ոլորտի լավագույն ծառայողներից է, այլև կապի ոլորտում նոր բնագավառի ստեղծողներից մեկն է լինելու: