#40 (1360) 7.10.2020 – 13.10.2020
Մեր իրական հերոսները այժմ ռազմի դաշտում անում են հնարավորն ու անհնարինը՝ մեր երկիրը թշնամու ոտնձգությունից անառիկ պահելու համար:
Նա, ով եղել է Արցախում, նա, ով տեսել է Արցախի բնությունը, արցախցիներին, լսել նրանց բարբառը, կհասկանա, որ այդ երեքը անքակտելիորեն ձուլված են իրար:
Դուք աննկարագրելի ուժեղ եք, ի´մ երկրի մարտիկներ: Դուք հասցնում եք ոչ միայն պաշտպանել մեր պետության սահմանները, այլև հրադադարի հազվագյուտ պահերին նկարահանել տեսանյութեր, որոնցով քաջալերում եք թիկունքի բնակչությանը և խնդրում նրանց չանհանգստանալ:
Սիրելի՛ իմ հայ հերոսական ժողովուրդ
Այսօր մենք բոլորս՝ ամբողջ հայությունը, կրկին միացել ենք մեկ մարդու նման և պայքարում ենք մեր ապրելու իրավունքի, մեր ազատության, անկախության և մեր փայլուն ապագայի համար:
Մեր թանկ զոհերի, հայրենիքը պաշտպանելիս անհավասար կռվում քաջաբար ընկած մեր հերոս տղաների հիշատակի առաջ մենք պարտք ունենք: Եվ հաղթանակ է այդ պարտքի անունը: Ես գլուխ եմ խոնարհում հերոսներ ծնած մայրերի առաջ:
Բառերն անզոր ու խեղճ են նկարագրելու ռազմաճակատում մեր զինվորների ու սպաների հեոսությունները: Այսօր հայ ժողովրդի հերոսամատյանում նոր դյուցազնապատումներ ու ասքեր են գրվում, այսօր նոր էջեր են ավելանում մեր փառքի պատմությանը: