#44 (1364) 4.11.2020 – 10.11.2020
Արցախյան առաջնագիծ է շտապում հայուհիների հերթական մարտախումբը։ Հաղթանակն իսկապես այլընտրանք չունի, երբ հայկական բնագծերը պաշտպանող խրամատում երեք սերունդ է կանգնում, երբ տղամարդկանց կողքին զենքը ձեռքին մեր կենսատարածքն են պաշտպանում նաեւ կանայք։ Այս պատերազմը համազգային համախմբում եւ ուժերի գերլարում է պահանջում…
Մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում ենք: Պատերազմի անմիջական մասնակիցներն ու վկաները, որոնց հետ այսօր զրուցելու ենք, ստացած ծանր վիրավորումների հետևանքով ստիպված են եղել թողնել մարտադաշտը:
Վեցամյա Անդրանիկն ամեն օր, աչքը բացելուն պես, մայրիկին նույն հարցն է ուղղում՝ ե՞րբ ենք գնալու մեր տուն, որ դպրոց գնամ, որ ընկերներիս հետ խաղամ:
Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղի դպրոցը վերածվել է մի յուրօրինակ արտադրամասի: Զբոսաշրջության ոլորտում աշխատող, մասնագիտությամբ հաշվապահ Ռուզաննա Խաչատրյանն ասում է.
Հայրենիքի սահմաններն ամուր պահելու պատրաստակամությամբ ու մարտական տրամադրությամբ տավուշցիներից կազմված համայնքային կամավորական ջոկատները պատրաստվում են մեկնել արցախյան ռազմաճակատ: