#46 (1366) 18.11.2020 – 24.11.2020
Հայտնի «Եղնիկների» լեգենդար հրամանատարից «ազատվելու» համար թուրք-ադրբեջանական զինուժը 44 օր անդադրում ավիացիա կիրառեց` թիրախավորելով հատկապես նրա գտնվելու հավանական վայրը: Ինն անգամ: Կործանիչ ավիացիա, հարվածային անօդաչուներ, հրետանային համազարկեր, չդադարող հրթիռային գրոհներ: Ողջ մնաց՝ անսասան, ռացիան ձեռքին, զորքը` թիկունքին:
Վերջին պատերազմական շրջանում հայ ազգաբնակչության հանդեպ ադրբեջանաթուրքական ակնհայտ ռազմական հանցագործությունների պայմաններում ադրբեջանական քարոզչամեքենան կրկին սկսեց լայնորեն շրջանառել, այսպես կոչված՝ «Խոջալուի ջարդերի» ժամանակ վավերագրված՝ երեխան ձեռքին՝ ադրբեջանցի գերիներին իբր կոտորածից փրկող ադրբեջանցի զինվորականի լուսանկարը:
Աշտարակ քաղաքի բնակիչ, կամավորական Սեյրան Թումանյանը որդու՝ Ազգային բանակի զինվոր Գոռ Թումանյանի հետ 28 օր պայքարեց ադրբեջանաթուրքական ահաբեկչական բանակի դեմ։ Ցավոք, ճակատամարտերից մեկի ժամանակ Գոռ Թումանյանն ընկավ հերոսի մահով։ Մեր զրույցը Սեյրան Թումանյանի հետ կամավորականի պատերազմական հիշողությունների վավերագրումն է և փոքրիկ պատմություն՝ կյանքը հայրենիքին նվիրաբերած զինվորի մասին։
Սեպտեմբերի 27-ին, պատերազմ սկսվելու մասին լուրն առնելուց ընդամենը մի քանի ժամ անց, Կարինե Ավանեսյանը երկու բժշկուհի ընկերուհիների՝ Վիկտորյայի եւ Տաթեւի հետ, հայրիկի ուղեկցությամբ, արդեն Արցախ տանող ճանապարհին էին։
Վահե՛ ջան…
Դու մեզնից լավն ես, որովհետև դու ընտրեցիր քո ճակատագիրը. դու որոշեցիր քո ապրելու չափը, քո վերջին օրը, ժամն ու տեղը՝ Շուշին…
Դեռ 1988 թ. սկզբներին Հանրապետության քաղաքներն ու գյուղերը հեղեղած ցույցեր ու երթեր, անկախության կոչերով պաստառները ձեռքներին մարդիկ՝ տարբեր հույզերով ու տրամադրություններով, որ դառնում էին օրվա կադրն ու հայտնվում թերթերի առաջին էջերին: Լուսանկարիչ Հակոբ Բերբերյանը վստահ է՝ անկախությունն արժեք է, երբ դու դրա տերն ես, իսկ մեր ժողովուրդը պատերազմի միջոցով ամրագրեց իր հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Անկախությունից մինչև Ազատամարտ. հարուստ է լուսանկարչի ֆոտոդարանը: