#5 (1325) 05.02.2020 – 11.02.2020

Անցնող շաբաթը կրկնակի տոնական էր Արցախում ծառայող մի խումբ սպաների համար: Առիթը երկար սպասված բնակարանամուտն էր նորակառույց շենքում:

Զորամասի հրամանատար, գնդապետ Երվանդ Գալստյանը նոր մարդ չէ բանակում: Նա Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի առաջին շրջանավարտներից է:

Կապանցի Վահագն Ազարյանը օրերս է զորացրվել պարտադիր զինվորական ծառայությունից: Ծառայել է առաջնագծում, բարեխիղճ և նվիրված ծառայության համար խրախուսվել է «Քաջարի մարտիկ», «Բանակի գերազանցիկ» կրծքանշաններով:

Վերջերս ՀՀ զինված ուժերը համալրեցին Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները: Սա իրավամբ համարվում է բանակում անցած տարվա գլխավոր ձեռքբերումը: