#50 (1370) 16.12.2020 – 22.12.2020
Պատերազմի ժամանակ թշնամու գրոհող ստորաբաժանումները և կրակային միջոցները ոչնչացնելիս մարտական բարձր ունակություններով աչքի են ընկել մայորներ՝ Դավիթ Մկրտումյանը, Գևորգ Սիմոնյանը, կապիտան Նարեկ Հովսեփյանը, ավագ լեյտենանտ Գրիգոր Կարապետյանը, լեյտենանտ Արմեն Հարությունյանը, սերժանտներ՝ Նորայր Հայրապետյանը, Մուրադ Աղայանն ու շարքային Դավիթ Դավթյանը:
Հակոբ Հարությունյանը Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից է, մեկը մերօրյա հերոսներից, կռվել է ամենաթեժ հատվածներում, աչքի ընկել անօրինակ սխրանքներով:
Քարվաճառն այն անառիկ ուղղություններից էր, որտեղ պատերազմի օրերին մեր զինված ուժերը պարզապես անթերի են գործել: Նրանք ոչ միայն չեն նահանջել, ավելին՝ բարելավել են մեր բնագծերը, ինչին նպաստել են հատկապես հրետանավորները՝ դիպուկ, անվրեպ կրակով ոչնչացնելով թշնամու կենդանի ուժ, ռազմական տեխնիկայի շարասյուններ:
Եղբայրներ Արթուր և Հայկ Ալեքսանյանները գերազանցությամբ ավարտել են դպրոցը, ապա Արթուրը ընդունվել է բժշկական, իսկ Հայկը՝ ճարտարապետական համալսարան:
…Զինվորի կռիվը երբեք չի ավարտվում: Այն սկիզբ է առնում զինվորական համազգեստ կրելուց շատ ավելի վաղ ու հասունանում դառնում գաղափար հայրենիքի պաշտպանության համար նույնիսկ կյանքը չխնայելու երդման տեքստն առաջին անգամ արտասանելիս եւ ամեն անգամ է՛լ ավելի ամրապնդվում յուրաքանչյուր մարտական հերթափոխից առաջ, երբ երդվում է ծառայել անձնվիրաբար, իրեն վստահված մարտական դիրքը պահել անառիկ, մինչև անգամ կյանքի գնով:
Կիրակին Արտենիում անցավ, Արագածոտնի խոշոր համայնքում, որ գյուղ չէ, քաղաք էլ չէ, ավան է: Մշեցիներով է բնակեցված, կռվողներով հարուստ, էրգիրը հոգում պահած, փոխանցած: