#51 (1371) 23.12.2020 – 29.12.2020
Մեր ծեր, բարի երկրագունդն իր հերթական պտույտն է ավարտում, ու միջոցը լույս, հույս է սփռում հայոց անդաստանում՝ Արարատյան ոստանից ընդհուպ Մշո դաշտահովիտն ու Զեյթունի լեռնակարկառները:
Մեր հին, մեր բազմաչարչար պատմությանը պահ տվեցինք եւս մեկ ամիս՝ 2020-ի նոյեմբերը։ Մեկ ամիսը ակնթարթ էլ չէ բազմահատոր պատմության մեջ, սակայն պատմությունն իր չգրված օրենքներն ունի, և ժամանակի նրա չափագրությունը հավերժություն է շնորհում անգամ վայրկյանին։
Բարձրահասակ, խարտյաշ ու կապուտաչ զինվորն ակնհայտորեն ավելի է ձգվել, ամրացել: Աչքերում անզուսպ կարոտն է ու անհամբեր, մանկական չարաճճի ժպիտը. անակնկալ է պատրաստում: Ինն ամիս տևած երկար ու ձիգ բաժանումից հետո մոր՝ Զարուհու հետ առաջին հանդիպումն է լինելու: Զինվորն արձակուրդ է եկել…
Մեր հայրենիքի պաշտպանները շարունակում են իրենց սրբազան առաքելությունը՝ ամրապնդել հայրենիքի բնագծերի պաշտպանությունը: Թեև ռազմական գործողությունները դադարեցված են, սակայն նրանք չեն մոռանում ռազմի դաշտում տեղի ունեցած իրադարձությունները: Մեր տղաները համեստությամբ են խոսում իրենց տված կռվի, իրենց կատարած սխրագործությունների մասին:
Գնալուս բան չմնաց, բայց իմ պատմությամբ պիտի փորձեմ կոտրել յուրաքանչյուրիդ մեջ ապրող ու ձեզ խանգարող, նպատակներից կտրող թուլությունը:
Դավիթը մեր այն զինվորներից է, որին վիճակվեց անմիջական ու ակտիվ մասնակցություն ունենալ պատերազմ կոչված արհավիրքին: Ժամկետային ծառայության անցնելուց ամիսներ անց հրամանատարությունը, գնահատելով երիտասարդի ֆիզիկական ու կամային տվյալները, նրան հատուկ նշանակության զորքեր տեղափոխեց, որի շարքերում էլ մինչև այժմ ծառայում է: