#9 (1329) 4.03.2020 – 10.03.2020
Տեր Սամուել քահանա Սարգսյանը հոգեւոր կրթություն է ստացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում: 2008թ., իր խնդրանքով եւ Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ, ժամկետային զինծառայության է անցել սահմանամերձ զորամասերից մեկում, այնուհետեւ՝ որպես զորամասի հոգեւոր սպասավոր, եւս երեք տարի ծառայել է նույն զորամասում:
Հիշարժան ու կարևոր լուսանկարներ կգտնվեն յուրաքանչյուրիս ֆոտոարխիվում: Դրանցում մեր կյանքի ինչ-որ մի դրվագն է, մի փոքրիկ ակնթարթը, վայրկենական ապրումը, որ դրոշմվել ու ի պահ է տրվել վաղվան: Տղաների համար սիրված ու կարևոր են հատկապես բանակային լուսանկարները:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներն էին: Գերմանիայի դաշնակից Թուրքիան մտադիր էր գրավել Բաքուն և Արևելյան Հայաստանը։ Թուրքական բանակն արդեն մտել էր Լոռի, և փոքրիկ Սանահին գյուղի բնակիչները սարերն էին հեռացել՝ թաքնվելու:
Խորհրդային կարգերի հաստատումով Հայկական հարցը զրկվեց պետական հոգածությունից։ Հարցի «տնօրինությունը» անցավ բոլշեւիկյան վարչակարգին, որը մինչեւ 1988թ. ծառայեցնում էր իր շահերին, իսկ ներերկրային հայկական կնճիռները մաքրում էր ստալինյան հայատյացության սկզբունքներով։