2020
Այս օրերին պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորված մեր զինծառայողներին ու կամավորականներին իրենց հոգատարությամբ ու սիրով են շրջապատում նաև քաղաքացիական բուժհաստատություններում: Այցելեցինք «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող մեր վիրավոր մարտիկներին, զրուցեցինք նրանցից մի քանիսի հետ:
Զինկոմիսարիատների հարակից տարածքներում ամեն օր, վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր, չի դադարում մարդկանց հոսքը:
Առաջին իսկ օրվանից հայ-ադրբեջանական պատերազմում սկսեցին զոհվել իմ հայրենակից թալիշները։ Արցունքներից խեղդված եւ ներքին տարտամ մղումից դրդված՝ որոշեցի մեկնել ռազմաճակատ, որպեսզի սեփական աչքերով տեսնեմ ժողովրդիս ողբերգությունը եւ, հնարավորության չափով, օգնեմ ալիեւյան խունտայի ձեռքով մահվան քշվող հայրենակիցներիս։
Հայկական բանակի զինվոր Դավիթ Գրիգորյանը մեր հողը մտած թուրք-ադրբեջանական ահաբեկչական հարձակումը հետ մղելիս ոչնչացրել է թշնամու 15 տանկ, 1 ՀՄՄ և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոսի» կոչման։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն եւ հատուկ արարողակարգով Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար «Ոսկե արծիվ» շքանշան է հանձնել ԱՀ պաշտպանության բանակի զինծառայողներ.
Մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԸ ՀՄՄ-ով մարտի է բռնվել և խոցել հակառակորդի 4-ից ավելի զրահատեխնիկա ու մեծ քանակության կենդանի ուժ: Հակառակորդի կողմից մարտական մեքենան խոցվելուց և իր վիրավորվելուց հետո խուճապի չի մատնվել և ցուցաբերելով սառնասրտություն` դուրս է եկել խոցված ՀՄՄ-ից, մտել այլ ՀՄՄ և մարտը շարունակել մինչև վերջին արկը: