2020
…Զինվորի կռիվը երբեք չի ավարտվում: Այն սկիզբ է առնում զինվորական համազգեստ կրելուց շատ ավելի վաղ ու հասունանում դառնում գաղափար հայրենիքի պաշտպանության համար նույնիսկ կյանքը չխնայելու երդման տեքստն առաջին անգամ արտասանելիս եւ ամեն անգամ է՛լ ավելի ամրապնդվում յուրաքանչյուր մարտական հերթափոխից առաջ, երբ երդվում է ծառայել անձնվիրաբար, իրեն վստահված մարտական դիրքը պահել անառիկ, մինչև անգամ կյանքի գնով:
Կիրակին Արտենիում անցավ, Արագածոտնի խոշոր համայնքում, որ գյուղ չէ, քաղաք էլ չէ, ավան է: Մշեցիներով է բնակեցված, կռվողներով հարուստ, էրգիրը հոգում պահած, փոխանցած:
Արցախում պատերազմական գործողությունների առաջին օրը զոհվեց Հայաստանի ջրագնդակի հավաքականի ավագ 18-ամյա Հենրիկ Հակոբյանը: Նա օգոստոսին էր զորակոչվել բանակ: Ծառայությունն անցնում էր Մարտակերտում: Ծառայում էր որպես ականանետորդ:
Գեներալ Քրիստափոր Իվանյանը Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից մինչև մեծ Հաղթանակի օրը անընդհատ մարտի մեջ է եղել: Նա տասնմեկ անգամ վիրավորվել է, սակայն միշտ մնացել է շարքում՝ սրբորեն կատարելով իր զինվորական պարտքը:
Մեռյալ քնի մեջ քնեած քաղաք`
Սառել է կրծքիդ գլուխը օձի,
Սողում է դավը, իբրև սև աղանդ,
Պաշարված, բայց ոչ գերված ամրոցի։
…Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, առաջիններից մեկը արձագանքեց Արցախի Քաշաթաղի շրջանը։ Արդեն կար փորձ. 2014-ին, 2016-ի Ապրիլյան քառօրյայի ժամանակ հարյուրավոր քաշաթաղցիներ շտապեցին առաջնագիծ և ժամկետային զինծառայողների հետ պաշտպանեցին հայրենիքը։