2020
«Ուրալ» ամենագնացով բարձրանում ենք դիրքեր: Տեղացած առատ ձյունը դժվարացնում է վերելքը: Ղեկին պայմանագրային զինծառայող, շարքային Գարեգին Դուլյանն է, կամ ինչպես զինակից ընկերներն են ասում՝ «սուպեր վարորդը»: Հասկանալի է, որ այս անունը նրան տվել են արհեստավարժ լինելու համար: Տղաները տպավորված պատմում էին, որ Գարեգինի վարած մեքենան դիրքեր բարձրանալիս մեկ անգամ չէ, որ թիրախավորել է թշնամին, սակայն, նա միշտ էլ կարողացել է հնարամտորեն խույս տալ վերահաս վտանգներից՝ անձնակազմին անվտանգ հասցնելով դիրքեր կամ էլ հաց ու ջուր՝ դիրքապահներին:
Հայոց բանակի տոնի նախօրեին Քաշաթաղի շրջանում ձմեռային վերջին զորակոչն էր: Մինչ զորակոչային բաժնում կավարտվեին աշխատանքները, զրուցեցի զորակոչիկների, նրանց ծնողների հետ:
Ամեն առավոտ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր լեռնային հրաշագեղ գյուղի իր խաղողի այգին է շտապում Յակով Ալթունյանը: Անցնում է իր խնամած ու փայփայած այգու «խնդողնի» տեսակի խաղողի վազերի կողքով, նայում, հիանում է իր ստեղծածով և օրհնում հայրենիքում բացվող նոր, խաղաղ օրը…
…«Բարև՛ Ձեզ, ուզում եմ հարցազրույց վարել Ձեզ հետ»: «Բարև: Պատճառ չունեմ՝ «ոչ» ասելու: Խնդրեմ, զրուցենք: Միայն, եթե հարմար է՝ երեկոյան զանգեք, հիմա այգում եմ…»: