#10 (1381) 17.03.2021 – 23.03.2021
Նարինեն ու Սերգեյն արդեն 4 ամիս է, ինչ ձեռք ձեռքի տված դուրս են գալիս բժշկական համալսարանից և միասին ուղևորվում Սերգեյենց տուն։ Զույգն արդեն նշանադրվել է, հարսանիքն էլ սարերի հետևում չէ: Նարինե Արզումանյանը Երևանի պետական բժշկական համալսարանի 6-րդ կուրսի ուսանող է, ծնունդով Արցախի Մարտունի քաղաքից: Դպրոցն այնտեղ է ավարտել եւ բժիշկ դառնալու երազանքն իրականացնելու համար տեղափոխվել է Երևան:
29 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 28-ին, ստեղծվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ Նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը։
29 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 28-ին, կազմավորվեց ՀՀ զինված ուժերի անդրանիկ ստորաբաժանումը։
Հայոց բանակի ծնունդը գրանցվեց պաշտոնապես…
Դաշտային հոսպիտալի ամենաերիտասարդ բուժակ Մանուկ Ասատուրյանի, պատերազմում նրա խիզախության ու անձնուրացության մասին դաշտային հոսպիտալի անձնակազմի անդամները մեծ սիրով են խոսում: Բառացիորեն նոր ծառայության անցած երիտասարդը պատերազմի դաշտ էր մեկնել:
Կրակային պատրաստության գործնական պարապմունքը մեկնարկում է անվտանգության կանոնների հրահանգավորմամբ. թե՛ պատերազմից առաջ և թե՛ հետո զինծառայողներին առաջադրված ուսումնամարտական խնդրի բովանդակությունն անփոփոխ է՝ որոշակի տարածությունից դիպուկ խոցել թիրախը։ Հրահանգիչ սպաների հսկողությամբ, ըստ հաստիքային զինատեսակների, անձնակազմը ուսուցանվում է, վերապատրաստվում հետպատերազմյան մարտական տրամադրությամբ։
Մերօրյա հերոս, տաղանդավոր նկարիչ Գոռ Հայկասարի Հակոբյանը ծնվել է 1992 թ. մարտի 21-ին Լոռու մարզի գեղատեսիլ Ջիլիզա գյուղում, մանկավարժների ընտանիքում: Դեռևս դպրոցական տարիներին պատանի Գոռն ունեցել է նկարելու ձիրք, ինչն էլ կանխորոշել է նրա հետագա ճանապարհը. միջնակարգն ավարտելուց հետո Գոռն ընդունվել է Վանաձորի մանկավարժական համալսարանի գծագրության ու կերպարվեստի բաժին եւ այն ավարտել գերազանց գնահատականներով: