Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#14 (1385) 14.04.2021 – 20.04.2021

ԵՌԱԲԼՈՒՐ

Մասյաց դիմաց՝ դարեր ի վեր,
Ինչպես կանգուն հզոր սյուներ,
Դավից, ցավից, ասես անլուր,
Ծվարել էին երեք բլուր…

ՍՊԱ, ՈՐԻ ՀԵՏ ՄԱՐՏԻ ԿԳՆԱՍ

Ուսումնական զորամասում գործնական պարապմունք անցկացնող կապիտան Ալիխանյանն անցած պատերազմում իր բացառիկ նվիրումով ու խիզախությամբ աչքի ընկած մեր սպաներից է: Գործնական դասաժամի մասնակիցներն էլ իր հետ, իր կողքին պատերազմի թոհուբոհով անցած զինվորներն են:

ԿՅԱՆՔԵՐ ՓՐԿԵԼԸ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐ

Մեր լավագույն զինվորական բժիշկներից շատերը 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմաճակատում էին: Իրենց պարտականություններն ստանձնեցին առանց երկմտելու՝ Հիպոկրատի երդմանը հավատարիմ: Անցան բազում փորձություններով ու դժվարություններով, հնարավորն ու անհնարինն արեցին՝ փրկելու համար վիրավոր մարտիկների կյանքն ու առողջությունը: Աշխատել են առանց հանգստի՝ հաճախ 24 ժամ շարունակ ծանր վիրահատություններ իրականացնելով: Նրանք այսօր էլ հայկական բանակում ռազմական բժշկի իրենց պարտականություններն են կատարում: Ծանոթանանք նրանցից երկուսի հետ:

ՈՐ ԼՈՒՍԱԲԱՑԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԻ...

Հերոս քաջորդի Գոռ Աբգարյանի անունով օրերս անվանակոչվեց Օշականի երաժշտական դպրոցի ժողովրդական նվագարանների դասարանը:
-Գոռը մեր դպրոցի լավագույն աշակերտներից էր, դժվար է, անասելի դժվար աշակերտի մասին անցյալ ժամանակով խոսելը,- անհուն հուզմունքով նշում է երաժշտական դպրոցի տնօրեն Աշոտ Մաթոսյանը:- Հպարտանում ենք, որ այսպիսի հայրենանվեր տղաներ ունենք. արժանի լինենք նրանց նման քաջերի կյանքի գնով է՛լ ավելի սրբացած հողի վրա ապրելու:

ՀԵՐՈՍ ՀԵՏԱԽՈՒՅԶԸ

Արթուր Հակոբի Սուլեյմանյանը ծնվել է 1996 թ. օգոստոսի 31-ին Ճարտարում: Սովորել է Ազատամարտիկների անվան թիվ 1 դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել և ավարտել է Հրայր Պողոսյանի անվան թիվ 5 դպրոցը։ Համալսարան էր ընդունվել, բայց չհասցրեց ավարտել ուսումը…

ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻ ԿՈՉԸ...

Պատերազմը կորուստ է, հայրենիքի, զավակի, հարազատի, սիրո անդառնալի կորստյան մի վիհ։ Պատերազմի դադարից հետո էլ հետևանքները դեռ երկար պիտի վերապրենք։ Կարոտը չարիքի պես փաթաթվում ու սկսում է խեղդել մեզ, իսկ վիշտը մտնում է սրտներս եւ անդարմանելի մի ցավով տառապեցնում։ Տեսնել զավակի մահը սեփական աչքերով, նայել եղբորը կորցրած երիտասարդի աչքերին, ծանր է…

...ՆԱԵՎ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՉՔԵՐ ՈՒՆԻ

Պատերազմի առաջին օրից էր արցախցի լուսանկարիչ, Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Դավիթ Ղահրամանյանն աշխարհին ներկայացնում ստեղծված իրավիճակը, հակառակորդի ավերած շենքերը։ Նրա լուսանկարներից անպակաս են քաջարի զինվորները, կամավորագրված հայորդիներն ու Արցախի խաղաղ բնակչությունը։