#15 (1386) 21.04.2021 – 27.04.2021
Պատերազմի օրերին թշնամու ստորաբաժանումները և կրակային միջոցները ոչնչացնելու ընթացքում մարտական բարձր ունակություններով աչքի են ընկել մայորներ Դավիթ Մկրտումյանը, Գևորգ Սիմոնյանը, կապիտան Նարեկ Հովսեփյանը, ավագ լեյտենանտ Գրիգոր Կարապետյանը, լեյտենանտ Արմեն Հարությունյանը, սերժանտներ Նորայր Հայրապետյանը, Մուրադ Աղայանը և շարքային Դավիթ Դավթյանը:
Պատերազմի երկրորդ օրը Արցախի հարավային սահմանագոտում էինք։ Հրետանավորներին հանդիպելուց ու նրանց գործողությունները լուսաբանելուց հետո շարժվեցինք առաջ՝ առաջնագծում թշնամու հետ մարտի բռնված տղաների մոտ։ Փոխգնդապետ Հակոբյանը հրամանատարական կետից վարում էր մարտը, ուղղորդում հրետանու կրակն ու ապահովում վիրավորների տարհանումը մարտի դաշտից:
Իմ ազգը վաղուց է Հայաստան եկել, երկար տարիներ այստեղ ենք ապրել ու ստեղծել ենք մեր պատմությունը։ Եվ ինչպես մերոնք են ասում՝ չենք փոշմանել, որ եկել ու բնակություն ենք հաստատել Հայաստանում։
Ուսուցիչներս ասում էին, թե մեր գյուղի դպրոցում շատ քիչ են ինձ նման լավ սովորող աշակերտներ եղել։
Նիկոլայ Գրիգորյանը բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող է՝ ծնունդով Ստեփանակերտից: Նիկոլայի հայրն ու մայրը զինվորականներ են, և մանկուց Նիկոլայի համար սովորական ու միևնույն ժամանակ հոգեհարազատ է դարձել զինվորականի հանդերձանքը: -Երբ փոքր էի, մտածում էի, թե դա մեր ընտանեկան ավանդական հագուստն է, և շատ էի սիրում ու որոշել էի, երբ մեծանամ, ես էլ կունենամ իմը,- ասում է Նիկոլայը: