#16 (1387) 28.04.2021 – 4.05.2021
Ժամանակակիցները, Սիամանթոյի ընտանիքին մոտիկից ճանաչելով, հուզիչ հուշեր են թողել բանաստեղծի մոր մասին։ «Այս ծերունազարդ պարզունակ կինը,- հիշում է Արշակ Չոպանյանը,- ազնիվ հայուհիի ու մանավանդ հայ մոր մտատիպար մըն էր, որ ուներ մեր ժողովրդի բոլոր հատկությունները, առանց անոր որևէ թերությունն ունենալու»։
1915 թ. Հայոց մեծ եղեռնի ընթացքում արևմտահայությունն ամեն տեղ չէ, որ հլու-հնազանդորեն հաշտվեց իրեն բաժին ընկած սարսափելի ճակատագրի հետ: Մի շարք վայրերում նա ըմբոստաբար ոտքի կանգնեց և զենքը ձեռքին պաշտպանեց ապրելու իր իրավունքը:
…Մեր խոսքը ևս մի քաջամարտիկի՝ Սևակ Զուրաբյանի մասին է, որը Արցախի սահմանին ամուր կանգնած՝ կենաց ու մահու կռիվ է տվել հայրենի սուրբ հողի համար: Նրան հետո զինակից ընկերները կոչեցին «Ջաբրայիլի արծիվ»:
Պատերազմի առաջին օրը Ստեփանակերտում հրետակոծված ու ավերված մանկական սենյակի լուսանկարով Դավիթը սկիզբ դրեց 44-օրյա պատերազմի իր վավերագրությանը:
Ապրիլի 13-ին ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, ՀՀ «Դյուցազնագրքի» կրկնակի ռեկորդակիր, անվախ գնդացրորդ Արտակ Ռաֆայելյանի ծննդյան 24-ամյակն էր: Նա անմահացավ 2017 թ. մարտի 28-ին:
Գանձակցի ավագ լեյտենանտ Տարոն Սարգսյանը զինվորականի կատարելատիպ էր՝ վեհանձն, վճռական, պատասխանատու, կարգուկանոն սիրող… Տարոնը զինվորական էր էությամբ, մտածելակերպով, ուղնուծուծով: