#02 (1373) 20.01.2021 – 26.01.2021
Երևի թե քչերին է հայտնի, որ Արցախյան շարժումը սկսվել է Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի Մարտունի ավանից, երբ 1988 թ. փետրվարի 12-ին, աշխատանքային օրվա ավարտից հետո բոլորը մի ընդհանուր մղումով շարժվել են դեպի հրապարակ` պատկերացում չունենալով անգամ, որ այդ օրը բացվում է Արցախ աշխարհի պատմության նոր էջը…
Հակառակորդի գրոհող ստորաբաժանումները և կրակային միջոցները ոչնչացնելու ընթացքում աչքի են ընկել կրտսեր սերժանտ Արման Դավիթի Հարությունյանը, սերժանտ Նարեկ Թևանի Դավթյանը, շարքային Արեգ Արարատի Սողոմոնյանը, շարքային-պայմանագրային Արթուր Գերասիմի Հակոբյանը, շարքային Աղասի Եղիշեի Աղասյանը:
Արցախյան 2020 թ. պատերազմի ընթացքում Քաշաթաղի շրջանից հայրենիքը պաշտպանելիս զոհվեցին 40-ից ավելի քաջեր, կան 3 տասնյակից ավելի անհետ կորած տղաներ, ավելի շատ են վիրավորները։
Երբ ծնվեց տղա առաջնեկը, հայրը նրան կնքեց հերոս քեռու անուն-ազգանունով՝ Հովհաննես Ալիշյան: Փոքրիկը ազգուտակի ուրախությունն էր…Տղան հասակ էր առնում, և ինչպես հերոսի մայրը՝ տիկին Հասմիկն է ասում, տարիներն այնպես անցան, որ որդու մեծանալը չնկատեցին:
Եղբայրս՝ Արման Ղազարյանը, ծնվել է 2001թ. սեպտեմբերի 22-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում։ Արմանին բոլորը ճանաչում էին որպես բարի, ազնիվ, հումորով տղա։ Նա ժամկետային զինծառայող էր և իր ծառայությունն անցկացնում էր Մատաղիսում: