Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#21 (1392) 2.06.2021 – 8.06.2021

ԵՐԳՈՎ ՈՒ ՍԻՐՈՎ

ԿԳՄՍ նախարարությունը և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակներում մայիսի 29-ից հունիսի 5-ը իրականացնում են «Երգով ու սիրով» խորագիրը կրող երգչախմբային փառատոն Սյունիքում և Արցախում:

ԼԱՅՆԱԾԱՎԱԼ, ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Գնդապետ Արմեն Կարապետյանի հրամանատարությամբ գործող զորամասը օրերս է վերադարձել ճամբարային հավաքներից, անձնակազմը հաջողությամբ է կատարել առաջադրված բոլոր խնդիրները։

ԳՆԴԱՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԱԳՅԱՆ

-Հայրիկիս զոհվելուց հետո, երբ առաջին անգամ ոտք դրեցի նրա աշխատասենյակ, անասելի հպարտության և անսահման կարոտի զգացողություն ապրեցի,- ասում է գնդապետ Հովհաննես Ավագյանի դուստրը՝ Նելլին, որի համար կարոտը ամենևին անսովոր հոգեվիճակ չէ, որովհետև, հայրը ծառայության բերումով հաճախ էր բացակայում տնից։

ԿԱՊՈՒՏԱՉՅԱ ՀԵՐՈՍԸ

Սամվել Գևորգյանը ծնվել է 2000 թ. հոկտեմբերի 9-ին, Երևանում: Ավարտել է թիվ 108 դպրոցը։ Դպրոցական տարիներին զբաղվել է քիքբոքսինգ մարզաձևով, գրանցել բազում հաղթանակներ, արժանացել մեդալների, պատվոգրերի։

ՈՒԶՈՒՄ ԵՄ՝ ՈՐԴԻՍ ԱՐԺԱՆԻ ԼԻՆԻ ՀՈՐԸ

-Ամուսինս ինձ շատ էր սիրում: Հիմա մտածում եմ, որ ես կատարյալ երջանիկ էի այն ժամանակ. հարգված ամուսին ունեի, հրաշալի որդի՝ Վահես, ապրում էի անհոգ, բարեկեցիկ կյանքով…Ամեն ինչ փլուզվեց,- ասում է Լիլյան: Նա երիտասարդ, գեղեցիկ կին է, հայացքն, ասես, հարցնում է՝ ինչո՞ւ, աչքերն ինչ-որ բան են փնտրում անվերջ:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒ ԱՆԴՐԿՈՎԿԱՍ ԵՎ 1918 թ. ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ

Քաղաքական լուրջ ճգնաժամի պայմաններում 1918 թ. փետրվարի 10-ին Թիֆլիսում Անդրկովկասի պետական իշխանության մարմնի՝ Սեյմի կազմավորումը պայմանավորված էր տարածաշրջանի քաղաքական կուսակցությունների միջև տարաձայնություններով և հասունացող թուրքական հարձակման վտանգով։ Անդրկովկասյան սեյմը, վրաց մենշևիկների և մուսուլմանների մեծամասնության ճնշման տակ, 1918 թ. ապրիլի 9-ին հայտարարեց Անդրկովկասի՝ Ռուսաստանից անջատման և երկրամասի անկախության մասին՝ կատարելով թուրքերի պահանջը: Ստեղծվեց Անդրկովկասի Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը: Այդ որոշումն ավելի արձակեց թուրք կառավարիչների և զինվորականության ձեռքերը:

ԱՄԵՆԱՈԳԵՎՈՐԻՉԸ ԶԻՆՎՈՐԻ ՀԱՄԱՐ ԵՐԳԵԼՆ Է

Ճեպազրույց սիրված երգչուհի ԳՈՀԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ