Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#25 (1396) 30.06.2021 – 06.07.2021

«ՄԵՐ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԲԱՐՁՐ Է»

Զրույց ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետ, գնդապետ ԱՐՄԵՆ ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆԻ հետ

ՎԵՐՋԻՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

Հայկական բանակի առաջին նվիրյալ ռահվիրաներից էր Ջիվան Զավենի Աբրահամյանը։
1988 թ. փետրվարյան փոթորկալից եւ ոգեշունչ օրերին իսկ նա արդեն գիտակցեց, որ Արցախյան շարժումն անխուսափելիորեն հանգելու է զինական պայքարի։

ՎԵՐՋԻՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

Հայի ամեն մի սերունդ իր բաժին պատերազմն ունի, նույնիսկ՝ պատերազմները…
Աշխարհի մշտապես բզկտվող ու հարափոփոխ քարտեզի վրա քո տեղը, տեսակը, քո գոյը պահելու համար անվերջ պետք է մաքառես…

«ՄՈՆԹԵԻՍ Ի՛Մ ՏՂԱ ԿՄԵԾԱՑՆԵՍ...»

Ես այլ պատմություններ էի որոնում: Ես պիտի գրեի հետախուզական ջոկի հրամանատար Թաթուլ Հակոբյանի քաջագործությունների մասին… Բայց պիտի ներկայացնեմ ամենագեղեցիկ սիրո մի պատմություն։ Ավելի ճիշտ՝ ոչ թե ես, այլ Թաթուլի կինը՝ Անահիտը: Նա կասի, որ Թաթուլը կնոջն ու մեկուկեսամյա որդուն կյանքից շատ էր սիրում, հետո կպատմի, թե ինչպես այդ սերն ու իր կյանքը գիտակցաբար ու հոժարակամ զոհաբերեց հանուն Հայրենիքի:

ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ

Շարունակում ենք ներկայացնել հատվածներ լրագրող Անդրեյ Պրալնիկովի արցախյան ռեպորտաժներից:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Աշխարհում տեղի է ունենում համընդհանուր «պրոքսի» պատերազմ (վարում են ուրիշի ձեռքերով) անդրազգային և ազգային ընտրախավերի միջև։ Նպատակը նոր աշխարհակարգի ստեղծումն է, որում չեն լինի անկախ կառավարություններ և պետական սահմաններ։ Նպատակին հասնելու ռազմավարությունը կառավարելի քաոսն է՝ «գունավոր» հեղափոխությունների և հիբրիդային պատերազմների միջոցով։