#27 (1398) 14.07.2021 – 20.07.2021
Թշնամական բազմաթիվ գրոհներ հետ մղելիս և ռազմավարական նշանակության կարևորագույն բարձունքը պաշտպանելիս հերոսությամբ աչքի են ընկել և թշնամուն զգալի կորուստներ են պատճառել մայոր Վիկտոր Պետրոսյանը, կապիտաններ՝ Ստյոպա Ավագյանը, Տիգրան Վանյանը ու Ասպետ Հակոբյանը, լեյտենանտ Բաբկեն Մխոյանն ու շարքային Գրիգորի Պետրոսյանը:
Երբ զրուցեցի ազգային բանակի զինվոր Գառնիկ Բաբաքյոխվյանի հետ, նա սահմանին էր, դիրքերում: Գառնիկը մարզիկ է, ուժային եռամարտի Հայաստանի եռակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն:
Լեյտենանտ Վարդան Հարությունյանը ռազմական բժիշկ է։ Բժշկական համալսարանի ռազմաբժշկության ֆակուլտետն ավարտելուց հետո մեկնել է ծառայության:
Ստեփանակերտում ընդամենը մի քանի օր էի ծառայության անցել, երբ պայթեց պատերազմը: Սեպտեմբերի 27-ի լուսաբացը պայթյունների որոտով բացվեց ինձ համար:
Օգիտայի ձայնի մեջ այնքան հույս, կամք ու լավատեսություն կա: Շատ կուզենայի, որ լսեիք այդ ձայնը, որով նա մի ամբողջական ու ճշմարիտ կյանքի փիլիսոփայություն մեկնեց: Եթե չիմանայի, որ ընդամենը ամիսներ առաջ պատերազմում սիրելի ամուսնուն՝ իր երեք լույս-զավակների հորն է կորցրել, կմտածեի, որ որևէ խնդիր չունեցող մի մարդու հետ եմ զրուցում…
Դժվար է գրիչ վերցնելը…
Դժվար է լուսանկարից պարզ ու ժպտուն աչքերով քեզ նայող լուսավոր այս տղայի մասին անցյալ ժամանակով խոսելը…
ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերությունները Սև ծովում քաղաքական և ռազմական-ռազմավարական առումով շատ են հիշեցնում 1939-1941 թթ., երբ Գերմանիան և ԽՍՀՄ-ն ունեին ընդհանուր սահման, այսինքն՝ անմիջական շփման մեջ էին։ Դա պատերազմ սանձազերծելու ամենապարզ ձևն է։ Այս տարի ՆԱՏՕ-ի զորավարժություններում մշակվում են փոխգործողություններ իրական պատերազմի պայմաններում։ Անցել են ժամանակները, երբ մշակվում էին գործողություններ հիմնականում խաղաղապահական, մարդասիրական և փրկարարական օպերացիաներում։
Օրերս ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցավ MMA վարկածով կարատեի Աշխարհի գոտու մենամարտը, և Աշխարհի գոտին նվաճեց Հայաստանը ներկայացնող մարզիկը՝ Էդգար Սողոմոնյանը։ Նա իր հաղթանակը նվիրեց 44-օրյա պատերազմում զոհված մեր զինվորների հիշատակին և հայկական բանակի բոլոր զինվորներին, այդ թվում՝ իր երկու որդիներին՝ Նարեկ և Հովհաննես Սողոմոնյաններին, որոնք ապագայում են զինվորանալու։