#28 (1399) 21.07.2021 – 27.07.2021
-Կապիտան Վազգեն Կիրակոսյանը մեր լավագույն սպաներից է՝ իր գործի իսկական նվիրյալ,- զորամասում այսպես են բնութագրում հրետանային դիվիզիոնի մարտկոցի հրամանատար Վազգեն Կիրակոսյանին: – Պատերազմների թոհուբոհն անցած զինվորական է, 44-օրյա պատերազմի ժամանակ նրա ղեկավարած մարտկոցը գերազանց է գործել, առավելագույն ճշգրտությամբ խոցել հակառակորդի թիրախները:
Շանթին 2019 թ. փետրվարին կենտրոնական հավաքակայանում հանդիպեցի՝ զորակոչը լուսաբանելիս: Նա ծնվել ու մեծացել է ԱՄՆ-ում, իսկ երբ եկել է ժամանակը, որոշումն անբեկանելի է եղել՝ գալու է Հայրենիքում ծառայելու:
Վերջերս Սարդարապատում մի խումբ նախկին ազատամարտիկների ջանքերով ստեղծվել է «ՀԱՅՔՅԱՆ» ռազմամարզական ասոցիացիա, որի նպատակը հանրապետության տարածքում գործող ռազմամարզական դպրոցների ու կազմակերպությունների աշխատանքները ի մի բերելն է։
-Գոռը արտասովոր տղա էր,- ասում է Դավիթը։ Ու ես մտածում եմ, որ Հայրենիքի ազատության համար կռված բոլոր տղաների մասին էլ նույնն են ասում: Իսկ գուցե նրանք իրոք արտասովոր էին: Որքան էլ չեմ ուզում հավատալ, որքան էլ ծանր է համակերպվելը, բայց գուցե պատերազմն ընտրում է ամենալավերին:
ԱԶԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ 51 տարվա մանկավարժ է, նրա առաջին աշակերտները հատել են 60-ի շեմը, թոռներ, նույնիսկ ծոռներ ունեն: Բուժականցի ուսուցիչը իր աշակերտներին բանակ է ճանապարհել խորհրդային տարիներին, ազգային բանակի կազմավորման առաջին օրվանից: