#29 (1400) 28.07.2021 – 3.08.2021
Հակառակորդն այստեղով չի անցնի. հայ դիրքապահները հավաստիացրին, որ Հայաստանի արեւմտյան սահմանագոտու Երասխի հատվածում կասեցրել եւ շարունակելու են կասեցնել ադրբեջանական զինուժի առաջխաղացման ցանկացած փորձ։
Վաշտի հրամանատար, կապիտան Մարգար Սարիբեկյանը օրերս պարգևատրվեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Նա Արցախյան վերջին պատերազմի ժամանակ ընդամենը 25 տարեկան էր, բայց վաշտ է տարել մարտի:
Փոխգնդապետ Արմեն Օհանյանի 50-ամյակը նշվում է Իջևանի բարձունքում՝ նրա շիրիմի մոտ… Փոխգնդապետը, որ բանակն ընտանիք համարեց, զինվորին՝ զավակ, ու դիրքն՝ իր տան պատերը… Արմեն Օհանյանը 44-օրյա պատերազմի ամենաթեժ ուղղություններից մեկում կռվեց, Քաշաթաղի դարպասները պահեց, Այգեհովիտը պաշտպանեց։ Եվ հայրենիքը պաշտպանելիս ու զինվորի կյանքը փրկելիս զոհվեց։
Շուտով կավարտվի հերթական զորակոչը: Նորակոչիկների վերջին խմբերը, բժշկական զննում անցնելով, մեկնում են հանրապետական հավաքակայան, որտեղից էլ, ինչպես կարգն է, կուղևորվեն վիճակահանությամբ իրենց բաժին ընկած զորամասերը:
Գանձակցի Վազգեն եւ Մարինե Ասատրյանների համար հուլիս ամիսը լիուլի էր հույզերի, ապրումների, զգացողությունների առատությամբ՝ միախառնվել-միահյուսվել էին ժպիտն ու արցունքը, անհանգստությունը, սպասումն ու հպարտությունը…
«Արծիվ-30 Արարատ մահապարտներ» կազմակերպության ջոկատից Արցախյան վերջին պատերազմում զոհվել են ազատամարտիկներ Շավարշ Մուրադյանը, Մինաս Հովհաննիսյանը, Էդգար Մաթևոսյանը, Նվեր Մանուկյանը, Վահան Օհանյանը, Ստեփան Համբարձումյանը, Գառնիկ Զաքարյանը և Հայկ Մկրտչյանը։ Տղաները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։