#37 (1408) 22.09.2021 – 28.09.2021
Երկրի եւ ժողովրդի համար դժվարին ժամանակներում մտավորականի խոսքն առավել կշիռ եւ հնչեղություն է ստանում, ոտքի հանում, ոգեշնչում մարդկանց։ Այդպիսին եղավ Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ասմունքի հռչակավոր վարպետ Սուրեն Քոչարյանի խոսքը Հայրենական մեծ պատերազմի տարիներին։