#38 (1409) 29.09.2021 – 5.10.2021
Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը Արցախի Հանրապետության հետ շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով, օդուժի, հրետանու, անօդաչուների կիրառմամբ, հարձակում սկսեց՝ հրթիռակոծելով նաեւ խաղաղ բնակավայրերը։
44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին պատերազմի առաջին տարելիցի օրը ՀՀ ԵԿՄ վարչության շենքի մուտքի մոտ, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ խաչքարի բացման և օծման արարողություն: Ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պետական ու զինվորական այրեր, երկրապահ կամավորականներ ՀՀ տարբեր մարզերից, Երևանից, զոհվածների հարազատներ, պատանի երկրապահներ, հյուրեր:
Սեպտեմբերի 27-ին ՀՀ Նկարիչների միությունում տեղի ունեցավ Միքայել Նազարենկոյի «1080 ԺԱՄ» ֆոտոպատմության ցուցադրությունը, որը հեղինակը նվիրել է 44-օրյա պատերազմի բոլոր մասնակիցներին ու անմահացած հերոսներին:
Արամը բոլորի սիրելին էր, երկար սպասվածը: Երբ Գուրգենի կինը՝ Ռուզաննան, երրորդ աղջիկն ունեցավ, սկեսրայրը՝ Արամայիսը, խռովեց բոլորից: Բա ի՞նչ աներ: Նա այսքան ժամանակ թույլ չի տվել իր անունը մյուս թոռներին դնել: Հենց Գուրգենի տղան է իր անունը կրելու: Չէ՛, չի՛ խոսելու տղայի ու հարսի հետ այնքան ժամանակ, մինչև որդի ունենան:
Սեպտեմբերի 27-ին մեր հանրապետության բոլոր դպրոցներում հիշատակման, ոգեկոչման ու խոստման օր էր… 44-օրյա պատերազմի հերոսներին անուն առ անուն հիշում, նրանց կատարած սխրանքների մասին պատմում ու նրանց գործը շարունակելու՝ Հայրենիքի պաշտպանությանն ըստ ամենայնի պատրաստ լինելու խոստումն էին տալիս մեր դպրոցականները՝ մեծից փոքր:
«Թեև ծնվել եմ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում, բայց զտարյուն սասունցի եմ… Հենց դա էլ ստիպեց, որ ընտրեմ զինվորականի դժվարին, պատասխանատու ու պատվաբեր մասնագիտությունը»: Ու կեսկատակ-կեսլուրջ շարունակում է. «Լսած կլինեք, խոսքի մեջ մեր ժողովուրդը ասում է՝ ծուռ սասունցի: Ա՛յ, զինծառայողն էլ հենց պետք է սասունցու նման ծուռ լինի»:
Անցյալ տարի սեպտեմբերի 25-ի վաղ առավոտյան մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում էինք։
Զորամաս այցելելուց առաջ խնդրել էի հրամանատարի բարոյահոգեբանական գծով տեղակալին, որ մի քանի շնորհալի, ստեղծագործելու ջիղ ունեցող զինվորների ներկայացնի՝ «Հայ զինվոր»-ում նրանց մասին նյութ հրապարակելու համար: