#40 (1411) 13.10.2021 – 19.10.2021
2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց հայ-ադրբեջանական պատերազմը, որը տեւեց 44 օր եւ հիմնովին փոխեց իմ աշխարհընկալումը:
Զորամասի վարժադաշտում բացազատված ուսումնական կետերում կուրսանտները՝ բանակի ապագա տանկիստները, մեքենավարման, հրաձգության, հոգեբանական արգելագոտիների հաղթահարման գործնական պարապմունքներով իրենց հմտություններն են կատարելագործում:
Եռամսյա վարժանքների մասնակիցներն այս օրերին շարունակում են մարտական հերթապահություն իրականացնել հանրապետության սահմանագոտիներում: Մարտական հենակետում 14 օր շարունակ պատվով և բարձր պատասխանատվությամբ հսկելով հայրենիքի սահմանը՝ առաջին փուլի պահեստազորայինները հերթափոխը հանձնել են հավաքի հաջորդ մասնակիցներին:
Նստել եմ համակարգչիս առջև, ու հուզմունքը խանգարում է, որ մտքերս ժողովեմ… Չնայած մեկ տարի է անցել, բայց Հովիկի լուսեղեն պատկերն անմիջապես աչքիս առջև է գալիս, ու ցավը վերականգնվում է: Հատկապես աչքերն եմ հիշում՝ մաքուր-մաքուր, պարզկա երկնքի պես. նրա հոգու շիտակության, մաքրության հայելային արտացոլումը…
-Իմ ծննդավայր Վարդենիսում մերոնք՝ Բարսեղյանները, հայտնի են իրենց հազվագյուտ զինվորական մասնագիտությամբ, որ փոխանցվել է սերնդեսերունդ,- ասում է ականանետային մարտկոցի ջոկի հրամանատար, սերժանտ Վարդան Բարսեղյանը: