#41 (1412) 20.10.2021 – 26.10.2021
Ճամբարային այս հավաքի ընթացքում զինծառայողները խաղարկում էին հնարավոր բոլոր սցենարները՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու, ինչպես նաև հարձակում գործելու համար։ Դրանցից մեկն էլ պայմանական հակառակորդի ավտոշարասյունը պայթեցնելն էր։
Էրիկ Եգանյանը խաղաղապահ բրիգադում էր ծառայում, պայմանագրային զինծառայող էր, երբ հանդիպեցի՝ իր մասին նյութ գրելու նպատակով. նրա սահմանած ռեկորդը գրանցվել էր ՀՀ «Դյուցազնագրքում»՝ Գինեսի ռեկորդների գրքի հայկական տարբերակում՝ 20 րոպե 45 վայրկյանում 15 սմ երկարության 559 մեխերը չորս մետր հեռավորությունից նետել էր նշանաթիրախին:
Դիրքի ավագի ուղեկցությամբ քայլում ենք խրամուղիով: Միսակը առաջնագծի այս հատվածում տարվող սեզոնային ինժեներական աշխատանքների ընթացքից է պատմում:
Հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում ենք: Մեր այցը համընկավ «տագնապի» հետ. հակառակորդի հարձակման մասին տեղեկանալուն պես դիրքապահները վայրկյանների ընթացքում զինվում են ու շրջանաձև պաշտպանության անցնում:
-Ես չէի անհանգստանում Դավիթիս համար, ամբողջ պատերազմի ընթացքում գոնե մեկ րոպե չեմ վախեցել, մտքովս չի անցել, որ Դավիթս կարող է զոհվել,- ասում է տիկին Լուսինեն:
Ես չեմ հասկանում նրան: Պատերազմը ոչ մեկին չի խնայում, մահաբեր զենքերը կրակում են ահեղ, և ոչ ոք ապահովագրված չէ կույր գնդակից:
Մակարավանքի շուրջը դարավոր կաղնիներն են խշշում, երփներանգ ծաղիկներ ծփում։ Վանքի տաքացած պատերին արեւ է, լույս։
Եվ լուսավոր է վարդագույն խաչքարը, որն, ասես, շնչում, բաբախում է հավերժ երիտասարդ Հայր Վահանի եւ աչաջուրցի Աշոտի սրտերի նման…