#42 (1413) 27.10.2021 – 2.11.2021
Հովակիմյանների տոհմում էլի հերոսներ կան՝ Մեծ Հայրենականում, Արցախի անկախության համար կռիվներում մարտնչած: «Մա՛ ջան, ես երրորդ սերնդի երրորդ հերոսն եմ լինելու մեր ազգի մեջ: Գնալու եմ Մատաղիս, գնալու եմ «Եղնիկներ»»,- մինչև զորակոչվելն ասել էր Վահագնը:
Փոխգնդապետ Գարեգին Մուրադյանի մասին զորամասում թե՛ սպաները, թե՛ զինվորները առանձնակի ակնածանքով եւ ջերմությամբ են խոսում. «Մեր լավագույն զինվորականներից է՝ կիրթ, խստապահանջ, բայց եւ՝ սրտացավ, ամեն հարցով զինվորների կողքին, զինվորի հոգսով ապրող»:
44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից ճակատում էին ժամկետային ու պայմանագրային զինծառայողներ, պահեստազորայիններ ու կամավորականներ։ Այդ օրերի ընթացքում շրջանից զոհվեցին ավելի քան 70 հոգի, կան նաև անհայտ կորածներ, վիրավորվեցին մոտ հարյուրը։ Զոհվածների թվում է նաեւ Արծվաշեն գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Գարեգին Արտուշի Երանոսյանը՝ ծնված 1982 թ. դեկտեմբերի 9-ին, ՀՀ Շիրակի մարզի Երազգավորս գյուղում։
Շաբաթ օրը մարտի դաշտում զոհվեց Լեռնային Ղարաբաղում ռազմաճակատի` ամերիկյան ծագումով հայ հրամանատարը. 36-ամյա Մոնթե Մելքոնյանը իր ջիպով դիրքեր գնալիս հայտնվել է ադրբեջանական ՀՄՄ-ի կրակի տակ։
Առաջին հրանոթը պատրաստվել է 1132 թվականին, վառոդի հայրենիք Չինաստանում, գյուտարար Չեն Հույի կողմից: Փողը պատրաստվել է սնամեջ բամբուկից, որի մի ծայրն ամուր խցանված է եղել, իսկ մյուս ծայրից վառոդ է լցվել և լրացուցիչ անցքի օգնությամբ այրվել:
Ռուս լրագրողուհին եկել էր Ղարաբաղ, հասել առաջին գիծ, մեկ շաբաթվա ընթացքում մտերմացել բեղ-մորուքի ջունգլիներում հազիվ երեւացող տղերքի հետ։ Նրանց լուռ ու լուրջ բնության մեջ անհասկանալի, անբնական, վերերկրային ինչ-որ բան կար, որ ոչնչացնում էր հարաբերությունների սահմանները եւ տարածության զգացողությունը։