#43 (1414) 3.11.2021 – 9.11.2021
Պահեստազորի եռամսյա վարժական հավաքներին ընդգրկված անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում հանրապետության տարբեր սահմանային հատվածներում։
Դեռ երեկ քաղաքացիական կյանքում տարբեր մասնագիտության, տարբեր տարիքի տեր մարդիկ զինվորական համազգեստ են հագել՝ զինվորացել են երեք ամսով։
Տանկիստ Մովսես Դավթյանի մայրը մաթեմատիկայի ուսուցչուհի է։ Տիկին Ելենան 1988 թ. սումգայիթյան կոտորածների ականատեսն է։ Նա իր մաշկի վրա է զգացել բռնի տեղահանման սարսափը։ Քսանմեկ տարեկան աղջկա ընտանիքը 1988 թ. նոյեմբերին ապաստան գտավ Ազնվաձորում։
Մեկ տարի առաջ, հոկտեմբերի 29-ին, 44-օրյա Արցախյան պատերազմում հերոսաբար զոհվեց Նարեկ սարկավագ Պետրոսյանը:
Ուսումնական կենտրոններից մեկում տանկային գումարտակի անձնակազմի հետ Տ-72 տանկից գործնական հրաձգության ու մեքենավարման պարապմունքներն են։
Տանկի անձնակազմում են հրամանատարը, նշանառու օպերատորն ու մեխանիկ վարորդը: Յուրաքանչյուրն ունի հստակ պարտականություններ ու գործառույթներ, ամեն մեկը մարտի ժամանակ իր խնդիրն ունի, եւ դրանց ճշգրիտ կատարման դեպքում միայն մարտական առաջադրանքը հաջողությամբ կկատարվի։