#44 (1415) 10.11.2021 – 16.11.2021
Փոխգնդապետ Վահագն Խաչատրյանը վերջին պատերազմի ակտիվ մասնակիցներից է, մարտական սպա, որի նվիրումը իր զորատեսակին՝ հրետանուն, ու հայ ազգի մղած 44-օրյա պայքարին բացառիկ է, ինչպես և իր զորամասի անցած ամբողջ մարտական ուղին: Բավական է ասել, որ զորամասը պատերազմից հետո արժանացավ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի, զորամասի հրամանատար Գարեգին Պողոսյանը պատերազմի ընթացքում զորքի ղեկավարման, մարտավարական փայլուն գործողությունների շնորհիվ վաստակեց Հայաստանի Ազգային հերոս բարձր կոչումը:
Զորավարժարանում տարբեր զորատեսակների ստորաբաժանումներն էին։ Հակառակորդը պայմանական էր, մարտական գործողությունները՝ նույնպես։
«Նախկինում պահեստազոր բառը շատ էի լսել, բայց այս անգամ ակամա ուշադրություն դարձրի դրա բովանդակությանը: Պահեստազոր: Այսինքն՝ պահեստային զորք, կամ պահեստային զորություն: Բանակ՝ բանակի թիկունքում: Մենք փոքր երկիր ենք՝ մեծ խնդիրներով, ու մեր ամբողջ ուժը պիտի մեկտեղված լինի՝ թե՛ պահեստային, թե՛ գործող: Մենք պիտի ոչ մի կաթիլ ուժ չկորցնենք:
Արթիկցի Արման Սիմոնյանը ուսանում է Երեւանի պետական բժշկական համալսարանում, ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին կռվի դաշտում էր՝ Արցախի հյուսիսային թեւում։
-Եթե թողնեք իմ ցանկությանը, ես սկզբից կպատմեմ մի պատմություն, որը, թերևս, ամենամեծ ազդեցությունն է ունեցել իմ դաստիարակության, իմ ներաշխարհի ձևավորման վրա:
Այս զրույցը Վանուշ Խանամիրյանի ծննդյան 75-ամյակի առիթով՝ հրապարակվել է «Հայ զինվորում»: Մեծ վարպետի խոսքում անսահման սերն է Հայրենիքի հանդեպ, սեփական մշակույթի, բանակի, երկրի, ժողովրդի պաշտամունքը:
19-րդ դարի 80-ական թվականներն էին, հայոց ազգային զարթոնքի տարիները։ Հովհաննես Թումանյանը տվել է այդ շրջանի ընդհանուր նկարագիրը. «Մեր կյանքում ռազմական փողի նման թնդում էին Գամառ-Քաթիպայի ազատ երգերը, վարար գետի նման հոսում էին Րաֆֆու վեպերը` անընդհատ ու խորհրդավոր, մամուլի մեջ աջ ու ձախ շառաչալից մտրակում էր Գրիգոր Արծրունին, իսկ Թիֆլիսի թատրոնում զինվորական երաժշտությունը հնչեցնում էր «Զեյթունցիների մարշը», եւ որոտում էր Ադամյանը…