#45 (1416) 17.11.2021 – 23.11.2021
Կնոջս՝ Վերոնիկայի հետ որոշեցինք այս անգամ մեր հանգիստն անցկացնել իմ պապերի հայրենիքում՝ Հայաստանում, շրջել ամբողջ երկրով: Որդիս՝ երկամյա Դավիթը, մեզ կմիանա մեր հաջորդ այցելության ժամանակ: Ունենք շրջագայության խիստ հագեցած օրակարգ: Եղել ենք Դիլիջանում, Հաղպատի վանական համալիրում, որի վեհաշուք և անկրկնելի ճարտարապետությունը հիացրեց ինձ ու կնոջս, Գյումրիում, Գառնիում, Գեղարդում: Կայցելենք Տաթև:
Ռուսական, հետագայում` նաեւ խորհրդային ռազմածովային նավատորմի պատմության ամենանշանավոր դեմքերից է Ալեքսանդր Նիկոլայի Գարսոյանը (Գարսոեւ)։ Ցավոք, Խորհրդային Միությունում ընդունված՝ ռազմական գործիչներին ու զինագործներին գերգաղտնիության մեջ պահելու չգրված օրենքները լայն հասարակության համար անծանոթ են դարձրել մեր այս տաղանդավոր հայրենակցի կյանքն ու գործը։