2021
Չորրորդ տարին անընդմեջ Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթը: Այն անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում, ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն:
Բաց երկնքի ներքո, պատերազմական իրավիճակին առավելագույնս մոտեցված պայմաններում, եռամսյա վարժական հավաքների մասնակիցները մեկը մյուսի հետևից խոցում են ուսումնական թիրախները, հղկում ու կատարելագործում են շարային, կրակային ու բուժօգնության ցուցաբերման պատրաստության հմտությունները։
Ֆեյսբուքով նամակ եմ ստացել: Մի երիտասարդ աղջիկ՝ Արմինե Պողոսյանը, գրում է:
«Ես Կառավարման ակադեմիայում սովորելիս գիտահետազոտական թեմայի շրջանակում մի քանի ամիս դասավանդել եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Ինձ միշտ էլ հետաքրքրել են բանակի խնդիրները, որովհետև բանակը մեր ինքնիշխանության ու ազգային անվտանգության գլխավոր երաշխավորն է: Իսկ բանակի մարտունակությունը մեծապես կախված է սպայակազմի աշխատանքի արդյունավետությունից:
Տարիների հետ հասկանում ես, որ քո բոլոր ուրախությունների, հաղթանակների, սերերի, ձեռքբերումների, տենչերի, երազանքների հենքը հայրենիքն է: Հանի՛ր այդ հենարանը, ու ամեն ինչ կփլվի, կդառնան իզուր, իմաստազուրկ, անբովանդակ:
Պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» հանդեսը մշտապես կարևորել է կապը ընթերցողի հետ, մեր փոստը և՛ խաղաղ բանակաշինության, և՛ պատերազմի օրերին լի է եղել հասարակության տարբեր շերտերից ուղարկված նամակներով:
«Մա՛մ, դու իմ Արևն ես: Բայց ես ունեմ ավելի մեծ Արև: Առանց դրա 3 միլիոն կյանք կմթնի, առանց դրա 10 միլիոն կյանք կզրկվի ջերմությունից…Ու հիմա ես գնում եմ պաշտպանելու այդ արևը: Մա՛մ, չտխրես… եթե հանկարծ կորցնես ինձ, ձեռք կբերես 3 միլիոն զավակ, որովհետև 3 միլիոն հայերի սրտերի մի անկյունում կապրեմ ես: Կներես ինձ, իմ մա…»: