2021
Ես կարող եմ ամենայն մանրամասնությամբ ձեզ փոխանցել այն, ինչ պատմում էր Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը, 44-օրյա պատերազմում արիաբար զոհված իր որդու մասին:
Ուսումնամարտական զորամասի հրամանատար, գնդապետ Արմեն Կարապետյանի հետ զրուցելիս, գնդապետը հպարտությամբ պատմում էր 44-օրյա պատերազմում հրետանավոր ժամկետայինների ցուցաբերած բացառիկ խիզախության, մասնագիտական բարձր պատրաստվածության մասին ու անուններ նշում. նրանցից մեկն էլ սերժանտ Վարդան Կլեկչյանն է:
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը այս տարվա ապրիլից իրագործում է «Հարգանքի և երախտիքի կրթամրցանակ՝ նվիրված մեր գոյամարտի հերոսների հիշատակին» ծրագիրը՝ համագործակցելով ԵՊՀ-ի հետ։ Որոշվել է կրթամրցանակներ շնորհել Մայր բուհում ուսանած ու զոհված տղաների անվամբ և շնորհել այն ուսանողներին, որոնք կհամապատասխանեն միացյալ հանձնախմբի (դեկան, դասախոսներ, փորձագետներ, զոհված տղաների ծնողներ, հարազատներ և այլք) չափորոշիչներին:
Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահները տեսազանգի ձևաչափով բանակցություններ են վարել: Ջո Բայդենը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ռազմավարական կայունության, տարածաշրջանային խնդիրների հետ կապված հարցեր։
-Պատերազմի հարավային ճակատի առաջին հարվածն առաջնագծի ուղղությամբ չէր. նշանառության տակ ղեկավարման խումբն էր ու հրամանատարական դիտակետը: Իհարկե մեր պատասխանն էլ եղավ համարժեք: Առաջին օրերն անցան հրետակոծություններից ցնցվող շինության ներսում, քարտեզի առաջ նշումներ անելով, հարձակումը կասեցնող հրամաններ արձակելով,- այսպես սկսվեց մեր զրույցը փոխգնդապետ Ռյուրիկ Սեմյոնովի հետ:
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր ավագ լեյտենանտ Արտյոմ Եղոյանի մասին կցկտուր տեղեկություններ էի լսել: Ասում էին՝ նա զոհվել է, բայց կարողացել է փրկել իր 23 զինվորներին: Համալսարանական ընկերոջ՝ Տիգրան Միկոյանի հետ դուրս է եկել թշնամու զորքի դեմ: Ադրբեջանցի դիպուկահարը սկզբից Արտյոմին է խոցել, հետո՝ նրան օգնության շտապող Տիգրանին, որը հասցրել է գրկել մեռնող ընկերոջն ու զոհվել է նրա կողքին: