2021
Ռոման Սահակյանի պատանեկությունն անցել է ազատագրված ու վերստին հայացած Ծաղկաբերդ գյուղում։ Քաջորդին ծնվել է Գորիս քաղաքում, 1986 թվականի հոկտեմբերի 21-ին։ Սկզբնական կրթությունն ստացել է Գորիսում, այնուհետև Արցախի Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի միջնակարգ դպրոցում, որը կոչվում էր հայ քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի անունով։
Հայրենիքին բազում հերոսներ տված Ճարտարը սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի օրերին Աղաջանյանների օջախի միակ զավակին՝ Արմանին ճամփեց ռազմաճակատ:
Հիմա տան լույսը մարել է. մայրն ընդհանրապես չի համակերպվում կատարվածի հետ, իր Արման որդուն է ուզում, ամեն օր, ամեն օր…
610 թ. Բյուզանդիայի կայսր հռչակվեց Հերակլիոսը, որը նշանակալից հետք թողեց իր երկրի պատմության մեջ։ Նրան հաջողվեց նախ պարտության մատնել պարսկական բանակին, ապա վերջ տալ այլազան ցեղախմբերի ասպատակություններին, որոնք քայքայում էին երկիրը, ստեղծել կայսրության շրջանների կառավարման բանակաթեմային համակարգ, որն էական դեր խաղաց պետության ամրապնդման գործում։ Այս բոլոր ձեռնարկումներում նրա կողքին եղել են բազմաթիվ հայ գործիչներ, որոնցից առավել երեւելիների անունները մտել են Բյուզանդիայի պատմության մեջ։
ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի գվարդիական տանկային դիվիզիայի կազմով անցկացվել է զորավարժություն Չելյաբինսկի և Սվերդլովսկի մարզերում
Ուսումնական զորամասում գործնական պարապմունք անցկացնող կապիտան Ալիխանյանն անցած պատերազմում իր բացառիկ նվիրումով ու խիզախությամբ աչքի ընկած մեր սպաներից է: Գործնական դասաժամի մասնակիցներն էլ իր հետ, իր կողքին պատերազմի թոհուբոհով անցած զինվորներն են:
Մեր լավագույն զինվորական բժիշկներից շատերը 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմաճակատում էին: Իրենց պարտականություններն ստանձնեցին առանց երկմտելու՝ Հիպոկրատի երդմանը հավատարիմ: Անցան բազում փորձություններով ու դժվարություններով, հնարավորն ու անհնարինն արեցին՝ փրկելու համար վիրավոր մարտիկների կյանքն ու առողջությունը: Աշխատել են առանց հանգստի՝ հաճախ 24 ժամ շարունակ ծանր վիրահատություններ իրականացնելով: Նրանք այսօր էլ հայկական բանակում ռազմական բժշկի իրենց պարտականություններն են կատարում: Ծանոթանանք նրանցից երկուսի հետ: