2021
«Զինուժ» մեդիան» արձանագրեց իր հերթական ձեռքբերումը: Պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» հանդեսը 2020 թ. մասնակցեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված ԱՊՀ երկրների IV միջազգային մրցույթին՝ ներկայացնելով լրագրողներ՝ Գայանե Պողոսյանի, Քնարիկ Թադևոսյանի, Ալիս Ալավերդյանի, Հասմիկ Մադոյանի թեմատիկ հոդվածներն ու ֆոտոթղթակից Արեգ Վարդանյանի լուսանկարները:
Հայոց հողում զորակոչ է, զորակոչ՝ պատերազմից հետո: Կենտրոնական հավաքակայանում ենք, զինվորացող տղաներից շատերը պատերազմի մասնակից հարազատ-բարեկամներ ունեն, ընկերներ:
Հանրապետության հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված նոր մարտական հենակետ հասնելու համար մի փոքր հատված ոտքով ենք անցնում: Բարձունքում՝ 3100 մետրի վրա, մարտական հերթապահություն են իրականացնում Քարվաճառը պաշտպանած տղաները:
Օրերս Հայաստանի նկարիչների միությունում Սուրբ Վարդանանց և Ղևոնդյանց սրբերի տոների կապակցությամբ անցկացվեց ցուցահանդես՝ նվիրված հայ զինվորին: Ցուցահանդեսում տեղ էին գտել 52 հեղինակների աշխատանքներ: Ինչպես նշեցին կազմակերպիչները՝ միջոցառումը մեր բանակին աջակցելու նպատակ ուներ:
Զրուցակիցներս դաշտային հոսպիտալի բուժակներից մի քանիսն են՝ մեր «սպիտակ» բանակի այն մարտիկները, որոնց արած գործը վեր է ամեն գնահատանքից: Նրանք պատերազմի օրերին, հաճախ կրակահերթերի տեղատարափի տակ, մինչև դաշտային հոսպիտալի բժիշկներին հանձնելը, վիրավորներին դուրս էին բերում մարտի դաշտից, առաջին բուժօգնություն ցույց տալիս:
Այս իրապատման հերոսը առաջին դասարանցի Վահեն է, որը պատերազմի օրերին «Վաճառքի գումարը՝ զինվորին» գրությունը ձեռքին, Արմավիր քաղաքի մարդաշատ ու բանուկ փողոցներում օրվա տարբեր ժամերին հատը 100 դրամով ընկույզ էր վաճառում և վաճառքից ստացված գումարը «Հայփոստի» մոտակա բաժանմունքից անձամբ փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին: