Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2021

ՆԱ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ, ԵՐԲ ՀԱՂԹԵՆՔ

Արցախի նախագահը, Պարգեւ Սրբազանը, լեգենդար զորահրամանատար Կարեն Ջալավյանը ու էլի շատ շատերը ասում են, որ Հակոբ Հարությունյանը հերոսաբար ու անձնվեր պաշտպանել է Հայրենիքը, ամենաօրհասական պահին անգամ չի նահանջել, կռվել է մինչեւ վերջին փամփուշտը, սրտի վերջին զարկն ու ընկել է զենքը ձեռքին:

ՄԵՐ ԱՄԲՈՂՋ ՆԵՐՈՒԺԸ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԶՈՐԱՑՄԱՆԸ

Ծնողների հպարտությունը, հույսն ու ապավենը իրենց զավակներն են: Երջանիկ են այն ծնողները, որոնք արժանավոր զավակներ են մեծացնում: Մկրտչյանների ընտանիքը հպարտանալու տեղ ունի. կիրթ ու առաքինի, մեծի հարգն իմացող, հայրենապաշտ որդիներ են դաստիարակել:

ԴՈՒ ԵՍ ՏՈՒՆԸ

Մենք կբուժենք քո վիրավոր մարմինը սուրբ,
Ու դու նորից մարգարտափայլ կշողշողաս,
Քեզ գրկել է արյունածոր մի ժողովուրդ,
Քո թևերին ապավինել անպարտ մի ազգ:

ՄԵՐ ՕՐԵՐԻ ԴԱՎԻԹԸ

1972 թվականին, երբ Դավիթը դեռ 6 տարեկան էր, ծնողները, տեսնելով փոքրիկի օժտվածությունը, որոշեցին նրան ուղարկել դպրոց: Ձերժինսկու անվան դպրոցի տնօրենը, սակայն, կտրականապես հրաժարվում է ընդունել երեխային, որի յոթ տարին դեռ չէր լրացել: Ինչքան էլ մայրը՝ տիկին Էմման, համոզում էր նրան՝ ասելով, որ տղան շատ ընդունակ է, տնօրենն անդրդվելի էր:

ԼՈՒՐԸ

Այս համարից ներկայացնում ենք «Հայ մտքի դպրոց» հայագիտական կենտրոնի սաների պատմվածքները՝ 2020 թ. պատերազմի հերոսական, հուզիչ, հիշարժան ու նվիրական դրվագներով:
Նախագծի մտահղացման հեղինակն ու իրագործողը բանասիրական գիտությունների թեկնածու, «Հայ մտքի դպրոց» հայագիտական կենտրոնի ղեկավար Լուսինե Ավետիսյանն է։

ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐ ԵՄ

Հանրապետությունում մեկնարկել է ձմեռային զորակոչը: Զինակոչիկները վերջին հետազոտություններն են անցնում 4-րդ տարածքային ստորաբաժանումում: Նրանցից մեկն էլ Մուշեղ Հովհաննիսյանն է։ Զինկոմիսարիատում նրա անձնական գործն են աչքի անցկացնում ու այդ ամենն ամբողջացնում հավելյալ բժշկական ստուգումների արդյունքներով, հայրենիքի ապագա պաշտպանի առողջական վիճակին վերաբերող ևս մի քանի կարևոր ու պարտադիր հարցերով։ Մուշեղին ճանապարհելու է եկել ընտանիքը, ընկերները: Նրա տրամադրությունը բարձր է:

ՍՐԲԱԶՆԱԳՈՒՅՆ ԱԿՈՒՆՔԻ ՊԱՀԱՊԱՆԸ

Գալիք ժամանակների շառագույն հորիզոնների ֆոնին՝ հոյաշուք մի բերդ, անքանդ, անխոցելի մի պարիսպ է բարձրանում, դա Հայոց պետականությունն է։ Եվ ի՞նչն է առավել նույնական այդ պետականության հետ, որքան Հայոց բանակը։