#01 (1423) 12.01.2022 – 18.01.2022
Հրամանատարն առաջնագիծ տանող ամբողջ ճանապարհին իր դիրքապահ ծառայակիցների մասին է պատմում։ Ծառայակիցների և ոչ ենթակաների՝ անկախ ուսադիրներից: «Հայրենիքի տերն էլ, ծառան էլ մենք ենք». պատերազմի ամենամեծ դասերից էր։ Քառօրյա մարտական գործողությունների ժամանակ նա պաշտպանական շրջաններից մեկի հրամանատարն էր։
Հայրս լավ արհեստավոր էր, նրան ամբողջ շրջանն էր ճանաչում. «Ոսկի ձեռքեր ունի»,- ասում էին հորս մասին։ Հայրս ապակեգործ էր, ինձ հաճախ էր տանում արհեստանոց։ Հրաշք էր անում. հրաշեկ բոցի մեջ հալչող գնդերը դառնում էին լույսի պես թափանցիկ, մաքուր ու փայլուն իրեր՝ սափոր, ծաղկաման, բաժակ…
Մի խումբ հոգևորականների հետ դեռ անցյալ տարվա մարտ ամսից Դադիվանքում իր հոգևոր ծառայությունն իրականացնող Ներսես աբեղա Հարությունյանի հետ մեր այս զրույցը տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան նախօրեին՝ հունվարի 5-ին: Պատերազմից հետո թշնամու վերահսկողության տակ անցած Քարվաճառի հայկական հոյակերտ Դադիվանքում ապրող ու արարող մեր հոգևորականների նվիրական այս ծառայության, Սուրբ Ծննդյան խորհրդի և այլ կարևոր թեմաների շուրջ էր մեր զրույցը Դադիվանքի հոգևոր պաշտպանությունն ստանձնած Հայր Սուրբի հետ:
Օրերս Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Ավանեսով փողոցի թիվ 26 շենքի բակում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված Էդուարդ Մարտիկի Գալստյանին նվիրված հուշաքարի, պուրակի և հուշաղբյուրի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Էդուարդի մարտական ընկերները, «Սիսական» գնդի՝ մի քանի պատերազմների մասնակից հերոսամարտիկները, «Ոգու փորձություն» կամավորների միության մասնաճյուղերի նախագահները, ՀԿ հիմնադիր-նախագահ Հակոբ Հակոբյանը, Էդուարդի հարազատները, այլ հրավիրյալներ:
Օրերս Բերդավան գյուղում բացվեց Արցախյան ազատամարտի տարիներին, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը, որի նախաձեռնողն ու իրականացնողը «Բերդավան» հիմնադրամն է:
Շիրակցի Անդրանիկ Հովհաննիսյանը ապագա սրտաբան է, սովորում է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում։ Ծնողները նրան անվանակոչել են ի պատիվ զորավար Անդրանիկի:
Ափսոս, որ դուք չեք ճաշակելու իմ մանկության Ամանորի գաթաները, որ թխում էր մայրս, թխում էին գյուղի բոլոր մայրերը` միանման, իրարից համարյա ոչնչով չտարբերվող. այդ գաթաները կտրատված էին թիթեղյա ձեւավոր դանակով, որի պատճառով ունեին ալիքավոր եզրեր, երեսները կարմիր-կարմիր էին` գաթանխշիկով նախշած, խորիզը վանիլի բուրմունքով… Մեզ` փոքրերիս համար Ամանոր առաջին հերթին նշանակում էր հանդիպում` անմոռաց, ջերմ, սպասված…